https://arm.sputniknews.ru/20230418/cheburashkan-hancakicnery-ev-voch-miajn-hajastanum-rusakan-kinvoji-maratvon-e-meknarkum-58390263.html
«Չեբուրաշկան», «Հանցակիցները» և ոչ միայն. Հայաստանում ռուսական կինոյի մարաթոն է մեկնարկում
«Չեբուրաշկան», «Հանցակիցները» և ոչ միայն. Հայաստանում ռուսական կինոյի մարաթոն է մեկնարկում
Sputnik Արմենիա
Russian Film Festival–ն արդեն երկրորդ անգամ է հյուր գալիս հայ հանդիսատեսին, բայց այս անգամ` ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր... 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T23:20+0400
2023-04-18T23:20+0400
2023-04-18T23:20+0400
հայաստան
կինո
ֆիլմ
փառատոն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35660104_0:3:2055:1159_1920x0_80_0_0_8c469ad3c09dbd9c6899dec1cf7fe2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվեն Ռուսական կինոյի օրերը` «Russian Film Festival»–ը։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները։Միջոցառումը «Ռոսկինո» ընկերությունը կազմակերպել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մշակութային միջոցառումները կմեկնարկեն Երևանում, որտեղ ապրիլի 28-30-ը մի շարք ցուցադրություններ կանցկացվեն։Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ տան բարի ոգու արկածների մասին։Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:Չեբուրաշկան կրկին ճապոներեն խոսեց. ստեղծվել է խորհրդային մուլտֆիլմի 3D տարբերակըՑուցադրություններից շատերը կանցկացվեն այդ ֆիլմերի ստեղծողների մասնակցությամբ։ Այսպես օրինակ` «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։Հիշեցնենք, որ RFF–ի հիմնական նպատակն է ծանոթացնել արտասահմանյան հանդիսատեսին ռուսական ժամանակակից կոնտենտի բազմազանությանը` տարբեր ժանրերի գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից մինչև անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ RFF–ի ձևաչափը ներառում է ինչպես առցանց ցուցադրություններ, այնպես էլ համացանցից դուրս կազմակերպվող միջոցառումներ։Օսկարակիր ռեժիսորներ, «Ոսկե արմավենու» դափնեկիրներ. «Ոսկե ծիրանի» բացումը՝ լուսանկարներով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35660104_0:0:2055:1541_1920x0_80_0_0_c03d992aea84c48dac3390da36c817a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կինո, ֆիլմ, փառատոն, ռուսաստան
հայաստան, կինո, ֆիլմ, փառատոն, ռուսաստան
«Չեբուրաշկան», «Հանցակիցները» և ոչ միայն. Հայաստանում ռուսական կինոյի մարաթոն է մեկնարկում
Russian Film Festival–ն արդեն երկրորդ անգամ է հյուր գալիս հայ հանդիսատեսին, բայց այս անգամ` ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվեն Ռուսական կինոյի օրերը` «Russian Film Festival»–ը։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները։
Միջոցառումը «Ռոսկինո» ընկերությունը կազմակերպել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մշակութային միջոցառումները կմեկնարկեն Երևանում, որտեղ ապրիլի 28-30-ը մի շարք ցուցադրություններ կանցկացվեն։
Գյումրիում մայիսի 5-7–ը կկայանա ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» գեղարվեստական ֆիլմի անվճար ցուցադրությունը։ Ծրագրում կան նաև արկածային, ֆանտաստիկ, սպորտային դրամայի, թրիլլերի, կենսգրական դրամայի և անիմացիոն ժանրերի ֆիլմեր։
Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ տան բարի ոգու արկածների մասին։
Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:
Ցուցադրություններից շատերը կանցկացվեն այդ ֆիլմերի ստեղծողների մասնակցությամբ։ Այսպես օրինակ` «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։
Հիշեցնենք, որ RFF–ի հիմնական նպատակն է ծանոթացնել արտասահմանյան հանդիսատեսին ռուսական ժամանակակից կոնտենտի բազմազանությանը` տարբեր ժանրերի գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից մինչև անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ RFF–ի ձևաչափը ներառում է ինչպես առցանց ցուցադրություններ, այնպես էլ համացանցից դուրս կազմակերպվող միջոցառումներ։