https://arm.sputniknews.ru/20230418/amusiny-havelvatsi-mijvocvov-tmranjut-e-vatsharel-erevanum-kinn-el-ozhandakel-e-nran-58336311.html
Ամուսինը հավելվածի միջոցով թմրանյութ է վաճառել Երևանում, կինն էլ օժանդակել է նրան
Ամուսինը հավելվածի միջոցով թմրանյութ է վաճառել Երևանում, կինն էլ օժանդակել է նրան
Sputnik Արմենիա
26–ամյա երիտասարդը առնվազն 162 գրամ «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է իրացրել բազմաթիվ անձանց։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T12:48+0400
2023-04-18T12:48+0400
2023-04-18T14:15+0400
հայաստան
թմրամիջոցներ
թմրանյութ
ամուսին
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառման և հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Որպես գումարի ստացման վճարային գործիք, նա տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկություն։Երբ գնորդները փոխանցել են երիտասարդի հաշվին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրի լուսանկարները, նրանց ուղարկվել են Երևանում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված, ըստ քաշերի առանձնացված և փաթեթավորված թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:Կանանց շրջանում ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը. Լենա ՆանուշյանԵրիտասարդը նշված եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 162 գրամ, «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է իրացրել բազմաթիվ անձանց:Ձեռք բերված տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված ընդհանուր 53.479.443 դրամի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 26-ամյա երիտասարդն իր 24-ամյա կնոջ օժանդակությամբ նշված գումարները փոխանցել է տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն իր և կնոջ կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին։Ապա նույն եղանակով դրանք փոխանցվել են ամուսինների էլեկտրոնային դրամապանակներին, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել նրանց կողմից:Ձեռք բերված բավարար փաստերի համակցությամբ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:Իրանի քաղաքացին փորձել է մեթադոնով ներծծված 3 սրբիչ տեղափոխել Հայաստան. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրամիջոցներ, թմրանյութ, ամուսին, հհ քննչական կոմիտե
հայաստան, թմրամիջոցներ, թմրանյութ, ամուսին, հհ քննչական կոմիտե
Ամուսինը հավելվածի միջոցով թմրանյութ է վաճառել Երևանում, կինն էլ օժանդակել է նրան
12:48 18.04.2023 (Թարմացված է: 14:15 18.04.2023) 26–ամյա երիտասարդը առնվազն 162 գրամ «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է իրացրել բազմաթիվ անձանց։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառման և հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և գրեթե նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ, որոնց միջոցով թմրամիջոցներ է վաճառել։
Որպես գումարի ստացման վճարային գործիք, նա տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկություն։
Երբ գնորդները փոխանցել են երիտասարդի հաշվին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրի լուսանկարները, նրանց ուղարկվել են Երևանում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված, ըստ քաշերի առանձնացված և փաթեթավորված թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:
Երիտասարդը նշված եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 162 գրամ, «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց է իրացրել բազմաթիվ անձանց:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված ընդհանուր 53.479.443 դրամի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 26-ամյա երիտասարդն իր 24-ամյա կնոջ օժանդակությամբ նշված գումարները փոխանցել է տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն իր և կնոջ կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին։
Ապա նույն եղանակով դրանք փոխանցվել են ամուսինների էլեկտրոնային դրամապանակներին, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել նրանց կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի համակցությամբ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: