00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է հնարավորության դեպքում վերցնել ամեն ինչ. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ակնկալում են` Ադրբեջանը Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը կճանաչի որպես ՀՀ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ. սա ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ։ ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, Ադրբեջանը դառնում կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ և նրա կարևորությունը թե ՌԴ–ի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել է։ Այս իրավիճակը թե ռիսկեր, թե հնարավորություններ ունի։ Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունն այն է, որ Հարավային Կովկասը մի մեծ խաչմերուկ է, որտեղ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի դերը։ Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունը կարող է կոնսենսուս դառնալ ՌԴ–ի և Արևմուտքի միջև»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով այն կարող է պրոբլեմ դառնալ ՌԴ–ի և Արևմուտքի համար։
Փաշինյանը նշեց, որ իր անկեղծ մղումն է` ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Նա նշեց, որ հնարավոր է նման զարգացում, սակայն դրա համար պետք է առերեսվել մի շարք խնդիրների հետ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Իրականում այս մասին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք Պրահայում և Սոչիում։ Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ. Փաշինյանը` խաղաղության մասին
Նա շեշտեց, թե հայկական կողմն է առաջարկել, որ խաղաղության պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ների, ԽՍՀՄ կողմից պատրաստված քարտեզները` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք։ Սակայն այստեղ է, որ ամենաբարդ խնդրին են հասնում` ԼՂ–ին։
Նա նշեց, որ ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրվել են կողք-կողքի: Փաշինայնը հավելեց, որ եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, ուրեմն ինչ որ մի բանի մաս ես, և այս իրողությունը «ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել»: Սրանով, ըստ նրա, խաբել ենք ինքներս մեզ և ԼՂ ժողովրդին:
Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է` խաղաղության պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:
Հավելենք, որ Փաշինյանի` ԼՂ մասին վերոհիշյալ դիտարկումը փոխկապակցված է Մադրիդյան սկզբունքների մասին նախորդ շաբաթ արված հայտարարության հետ։ Նա այն ժամանակ հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքները Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման հնարավորություն չէին տալիս` դրանցով Հայաստանը ԼՂ–ն ճանաչել է Ադրբեջանի մաս։
Լրահոս
0