https://arm.sputniknews.ru/20230417/zvartnvocum-shuqvov-dimavvorecin-turqiajic-medalnervov-veradardzats-marmnamarziknerin-58272201.html
«Զվարթնոցում» շուքով դիմավորեցին Թուրքիայից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին
«Զվարթնոցում» շուքով դիմավորեցին Թուրքիայից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին
Sputnik Արմենիա
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը շատ ուրախ են, որ Թուրքիայում կարողացել են այնպիսի ելույթ ունենալ, որ Հայաստանի դրոշը բարձրանա, հնչի հիմնը։ 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T11:05+0400
2023-04-17T11:05+0400
2023-04-17T11:19+0400
«զվարթնոց» օդանավակայան
անթալիա
մարմնամարզություն
վահագն դավթյան
արթուր դավթյան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27146111_0:0:1601:901_1920x0_80_0_0_589b3907184a57ed20d073fff03d6813.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Զվարթոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են Թուրքիայից ոսկե և արծաթե մեդալներով վերադարձող մարմնամարզիկներ Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին և Հայաստանի թիմին։Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալՆշենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում էր Եվրոպայի առաջնությունը, որտեղ Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե, նժույգ թափերի` բրոնզե մեդալակիր, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ ստացավ։Նրա խոսքով` մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էին, չնայած, որ լավ են ընդունել և ոչ մի խնդիր չի եղել։ Մարմնամարզիկը նշեց, որ ուրախ է նաև նժույգ թափեր վարժությունը կատարելուց հետո բրոնզե մեդալ նվաճելու համար։«Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել և մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ: Եզրափակիչում վարժության մեջ որոշակի փոփոխություն արեցինք և մաքրության հաշվին բրոնզե մեդալ նվաճեցի։ Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը և դուրս գալ եզրափակիչ»,– ընդգծեց Արթուր Դավթյանը։ԵԱ. Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունումՎահագն Դավթյանն էլ շնորհակալություն է հայտնել իրենց մարզիչներին կատարած մեծ աշխատանքի համար և շեշտել, որ իրենց նվաճած մեդալները մեծ թիմի աշխատանքի արդյունք է։Վահագնը ասում է` օղակներ վարժությունում բարդ եզրափակիչ է ստացվել, քանի որ Եվրոպայի 8 ուժեղագույնն էին պայքարում և մրցումային լարվածություն կար:Մարզիկը վստահեցրեց` իրենց նաև ոգևորել է այն հանգամանքը, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունից առաջ երիտասարդներն էին Թուրքիայում շատ լավ մասնակցել:ԵԱ. Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունումՀակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել է 3 մեդալով` 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:
անթալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27146111_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9d9633a302a99218de96e807a87cc416.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, անթալիա, մարմնամարզություն, վահագն դավթյան, արթուր դավթյան, մեդալ
«զվարթնոց» օդանավակայան, անթալիա, մարմնամարզություն, վահագն դավթյան, արթուր դավթյան, մեդալ
«Զվարթնոցում» շուքով դիմավորեցին Թուրքիայից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին
11:05 17.04.2023 (Թարմացված է: 11:19 17.04.2023) Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը շատ ուրախ են, որ Թուրքիայում կարողացել են այնպիսի ելույթ ունենալ, որ Հայաստանի դրոշը բարձրանա, հնչի հիմնը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Զվարթոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են Թուրքիայից ոսկե և արծաթե մեդալներով վերադարձող մարմնամարզիկներ Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին և Հայաստանի թիմին։
Նշենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում էր Եվրոպայի առաջնությունը, որտեղ Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե, նժույգ թափերի` բրոնզե մեդալակիր, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ ստացավ։
«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Հենացատկում դժվար պայքար էր: Անգլիացի Ջեյք Ջարմանն իր ցատկը 4 տասնորդական ավելի բարձր կատարեց: Ինձ ոսկե մեդալ շնորհեց երկրորդ ցատկս, որը շատ հստակ էր: Իմ և անգլիացի մրցակցիս միավորների տարբերությունը չնչին էր, բայց ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի: Դժվար էր, բայց հաջողությամբ արեցի այն, ինչ անում էի մարզումներին։ Ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել Թուրքիայում և հիմնը հնչեցնել»,– լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը։
Նրա խոսքով` մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էին, չնայած, որ լավ են ընդունել և ոչ մի խնդիր չի եղել։ Մարմնամարզիկը նշեց, որ ուրախ է նաև նժույգ թափեր վարժությունը կատարելուց հետո բրոնզե մեդալ նվաճելու համար։
«Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել և մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ: Եզրափակիչում վարժության մեջ որոշակի փոփոխություն արեցինք և մաքրության հաշվին բրոնզե մեդալ նվաճեցի։ Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը և դուրս գալ եզրափակիչ»,– ընդգծեց Արթուր Դավթյանը։
Վահագն Դավթյանն էլ շնորհակալություն է հայտնել իրենց մարզիչներին կատարած մեծ աշխատանքի համար և շեշտել, որ իրենց նվաճած մեդալները մեծ թիմի աշխատանքի արդյունք է։
Վահագնը ասում է` օղակներ վարժությունում բարդ եզրափակիչ է ստացվել, քանի որ Եվրոպայի 8 ուժեղագույնն էին պայքարում և մրցումային լարվածություն կար:
«2016 թվականից հետո միշտ մեդալին շատ մոտ եմ եղել, մի տարի 4-րդ, ապա 5-րդ տեղ: Գնահատականներս մեդալներին շատ մոտ են եղել, բայց չնչին միավորներ չէին բավականացնում: Այս անգամ ստացվեց, և շատ ուրախ եմ: Յուրաքանչյուր մեդալ նոր մոտիվացիա է: Ինչպես յուրաքանչյուր մրցման, այստեղ էլ շատ լավ պատրաստվել էինք, աշխատել: Բավականություն է պատճառում այն աշխատանքը, որ վերջնական արդյունքը լինում է գոհացուցիչ առաջին հերթին մարզիչների համար: Մեր թիմն ուժեղ է: Հուսամ՝ մենք շատ ավելի մեծ բարձունքների ենք հասնելու»,– ասաց նա:
Մարզիկը վստահեցրեց` իրենց նաև ոգևորել է այն հանգամանքը, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունից առաջ երիտասարդներն էին Թուրքիայում շատ լավ մասնակցել:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել է 3 մեդալով` 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: