00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանն ու Արտակ Գալստյանը փորձել են գումար շորթել Տիգրան Արզաքանցյանից

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Բաժանորդագրվել
«Հանրային ձայն» կուսակցության համանախագահները, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, փորձել են գումար շորթել գործարար Տիգրան Արզաքանցյանից։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների` Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 2 անձ ձերբակալվել է։ Նրանք կասկածվում են գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացման փորձ, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել։

«Ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գալստյանն ու Ղուկասյանը (հայտնի է Դոգ մականունով. խմբ.) միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից (ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` Տիգրան Արզաքանցյանից) առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Գալստյանը զանգել է Տ. Ա.-ին և պահանջել 53 մլն 806 հազար 500 դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց։ Գալստյանը հայտնել է, որ գումար չտալու դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վարդան Ղուկասյանը youtube.com–ի իր էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։
ՔԿ–ից հայտնում են, որ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում էլ պարզվել է, որ Ղուկասյանը, 2022թ. սեպտեմբերին, իր յութուբյան ալիքներով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ 2 գիշերային ակումբի գործունեության մասին։ Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022թ. աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը՝ ներկայանալով որպես իլյուզիոնիստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
«Այցելելուց հետո նա Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։ Դրանից շուրջ 10 օր անց, կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգել է ակումբ և Վարդան Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել»,– նշված է հաղորդագրությունում։
Այս պահանջը մերժվել է, ինչից հետո Ղուկասյանն ավելի ինտենսիվ կերպով վարկաբեկել է ակումբը և հրապարակել պատասխանատու աշխատակցի, նրա ընտանիքի անդամների լուսանկարները։
2023թ. մարտի 31-ին Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և, հանդիպելով պատասխանատու աշխատակցին, նրանից պահանջել է 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Ղուկասյանի մատնանշած ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում վերջինս ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Ղուկասյանի և Գալստյանի նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նախաքննական մարմնի որոշումների հիման վրա Գալստյանը և Մկրտումյանը ձերբակալվել են։
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից «Հանրային ձայն» կուսակցության և «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության գրասենյակներում, Գալստյանի բնակության վայրում, ինչպես նաև վերջինիս և Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, նոթատետրեր՝ շորթման փաստը հավաստող գրառումներով, և էլեկտրոնային կրիչներ։
Նախաքննության շրջանակում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։
ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ մի շարք հանցագործությունների դեպքեր։ Դրանցից են` շորթումը, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը և այլն։
Լրահոս
0