https://arm.sputniknews.ru/20230417/sudanum-bakhumneri-zvoheri-tivy-hasel-e-100i-58269610.html
Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 100–ի
Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 100–ի
Sputnik Արմենիա
ԱՀԿ–ն հայտարարել է, որ որոշ հիվանդանոցներում ավարտվում են տուժածների բուժման համար ծայրահեղ կարևոր նյութերը` արյուն, փոխներարկման սարքեր, դեղորայք և այլն։ 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T10:11+0400
2023-04-17T10:11+0400
2023-04-17T17:48+0400
տեսանյութ
տեսանյութեր
սուդան
բախումներ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58268338_351:75:928:399_1920x0_80_0_0_d00d8d953cd6c38e3453f6d1e3422eb6.jpg
Սուդանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։ Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը` հղում անելով Սուդանի բժիշկների արհմիությանը։Ներկա պահին բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) միջև բախումներ և առանձին միջադեպեր են տեղի ունենում Սուդանի նաև այլ նահանգներում։ Կողմերը հակասական հայտարարություններ են անում մարտական գործողություններում իրենց գրանցած հաջողությունների և վերահսկվող օբյեկտների վերաբերյալ` ԶԼՄ–ներում և սոցցանցներում լայնածավալ տեղեկատվական պատերազմ սկսելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հակամարտության սրման հավանականություն կա, որին կարող է միջամտել Եգիպտոսը` հանդես գալով Սուդանի բանակի կողմում, քանի որ Արագ արձագանքման ուժերը եգիպտացի մի քանի տասնյակ զինվորականներ են գերեվարել։Ապրիլի 13-ին արաբական հեռուստաալիքները հայտնել էին, որ Սուդանի Արագ արձագանքման ուժերը ստորաբաժանումներ են տեղայակել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքում, Սուդանի բանակը պահանջել է նրանցից լքել այն։Սուդանի հայկական եկեղեցին հայտնվել է բախումների կիզակետում. տեսանյութՍուդանի բանակը հինգշաբթի գիշերը կոշտ հայտարարություններով է հանդես եկել` նշելով, որ Խարթումում և մի շարք քաղաքներում ԱԱՈւ–ի ներկայությունն անօրինական է և տեղի է ունեցել առանց ԶՈւ–ի հետ համաձայնեցնելու և համակարգելու։ ԶԼՄ–ների տվյալներով` բանակի հայտարարության պատճառը երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանի մոտ ԱԱՈւ–ի ջոկատների հանկարծակի սկսված տեղակայումն է։Ապրիլի 15–ին Սուդանում ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև մարտեր են սկսվել։ ԱԱՈւ–ն հայտարարել է, որ Խարթումում վերահսկողության տակ է առել Հանրապետության պալատը (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանները, ինչպես նաև Մերոե քաղաքի օդակայանը։ ԱԱՈւ–ն կանոնավոր բանակին մեղադրել է «զենքի բոլոր տեսակների կիրառմամբ» մայրաքաղաքի իր ռազմակայանի վրա հարձակվելու համար։ Սուդանի բանակը հայտարարել է, որ ԱԱՈւ–ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում և բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը։Սուդանի վարչապետին ձերբակալել են. նա քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս գալ Զինվորականները նշել են նաև, որ ԱԱՈւ–ն առաջինն է հարձակվել իրենց վրա։ Բանակն ու Սուդանի ընդհանուր անվտանգության ծառայությունը ԱԱՈւ–ին խռովարար ուժ են հայտարարել և մեղադրել պետական և ռազմավարական օբյեկտները գրոհելու մեջ։ Սուդանի անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար և երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Բուրհանը հրամանագիր է ստորագրել ԱԱՈւ–ի կազմացրման վերաբերյալ։
սուդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58268338_338:78:935:526_1920x0_80_0_0_628768c7c353b7c8c0597f8b77f3fb86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, видео, սուդան, բախումներ, զոհ
տեսանյութ, տեսանյութեր, видео, սուդան, բախումներ, զոհ
Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 100–ի
10:11 17.04.2023 (Թարմացված է: 17:48 17.04.2023) ԱՀԿ–ն հայտարարել է, որ որոշ հիվանդանոցներում ավարտվում են տուժածների բուժման համար ծայրահեղ կարևոր նյութերը` արյուն, փոխներարկման սարքեր, դեղորայք և այլն։
Սուդանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։ Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը` հղում անելով Սուդանի բժիշկների արհմիությանը։
Ներկա պահին բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) միջև բախումներ և առանձին միջադեպեր են տեղի ունենում Սուդանի նաև այլ նահանգներում։ Կողմերը հակասական հայտարարություններ են անում մարտական գործողություններում իրենց գրանցած հաջողությունների և վերահսկվող օբյեկտների վերաբերյալ` ԶԼՄ–ներում և սոցցանցներում լայնածավալ տեղեկատվական պատերազմ սկսելով։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Իրավիճակը երկրում թեժանում է, սակայն կողմերից որևէ մեկը բանակցությունների և բախումների դադարեցման պատրաստակամություն չի դրսևորում, թեև համաձայնել են մարդասիրական միջանցք բացել։
Հակամարտության սրման հավանականություն կա, որին կարող է միջամտել Եգիպտոսը` հանդես գալով Սուդանի բանակի կողմում, քանի որ Արագ արձագանքման ուժերը եգիպտացի մի քանի տասնյակ զինվորականներ են գերեվարել։
Ապրիլի 13-ին արաբական հեռուստաալիքները հայտնել էին, որ Սուդանի Արագ արձագանքման ուժերը ստորաբաժանումներ են տեղայակել երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքում, Սուդանի բանակը պահանջել է նրանցից լքել այն։
Սուդանի բանակը հինգշաբթի գիշերը կոշտ հայտարարություններով է հանդես եկել` նշելով, որ Խարթումում և մի շարք քաղաքներում ԱԱՈւ–ի ներկայությունն անօրինական է և տեղի է ունեցել առանց ԶՈւ–ի հետ համաձայնեցնելու և համակարգելու։ ԶԼՄ–ների տվյալներով` բանակի հայտարարության պատճառը երկրի հյուսիսում գտնվող Մերովե քաղաքի օդանավակայանի մոտ ԱԱՈւ–ի ջոկատների հանկարծակի սկսված տեղակայումն է։
Ապրիլի 15–ին Սուդանում ԱԱՈւ–ի և կանոնավոր բանակի միջև մարտեր են սկսվել։ ԱԱՈւ–ն հայտարարել է, որ Խարթումում վերահսկողության տակ է առել Հանրապետության պալատը (նախագահական պալատ), մայրաքաղաքի միջազգային օդանավակայանները, ինչպես նաև Մերոե քաղաքի օդակայանը։ ԱԱՈւ–ն կանոնավոր բանակին մեղադրել է «զենքի բոլոր տեսակների կիրառմամբ» մայրաքաղաքի իր ռազմակայանի վրա հարձակվելու համար։ Սուդանի բանակը հայտարարել է, որ ԱԱՈւ–ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում և բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում նախագահական պալատը, վերահսկում են զինված ուժերը։
Զինվորականները նշել են նաև, որ ԱԱՈւ–ն առաջինն է հարձակվել իրենց վրա։ Բանակն ու Սուդանի ընդհանուր անվտանգության ծառայությունը ԱԱՈւ–ին խռովարար ուժ են հայտարարել և մեղադրել պետական և ռազմավարական օբյեկտները գրոհելու մեջ։ Սուդանի անցումային ինքնիշխան խորհրդի ղեկավար և երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Բուրհանը հրամանագիր է ստորագրել ԱԱՈւ–ի կազմացրման վերաբերյալ։