https://arm.sputniknews.ru/20230417/rusastani-despann-ajcelel-e-kyh-inch-en-qnnarkel-kvopirkinn-u-hvovakimjany-58302814.html
Ռուսաստանի դեսպանն այցելել է ԿԸՀ. ի՞նչ են քննարկել Կոպիրկինն ու Հովակիմյանը
Ռուսաստանի դեսպանն այցելել է ԿԸՀ. ի՞նչ են քննարկել Կոպիրկինն ու Հովակիմյանը
Sputnik Արմենիա
Սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։ 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T17:40+0400
2023-04-17T17:40+0400
2023-04-17T17:41+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վահագն հովակիմյան
սերգեյ կոպիրկին
ռուսաստան
դեսպան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58302036_0:72:896:576_1920x0_80_0_0_970984c0a1d1bd97f56be1aedda807bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեսպանի հետ ԿԸՀ–ում հյուրընկալվել է նաև դեսպանության ավագ խորհրդական Դմիտրրի Կազմինը։ Հավելենք, որ սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը, որի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Բացի այդ ընտրվեցին նաև ԿԸՀ 6 անդամներ։ Մինչ այդ ԿԸհ նախագահն էր Տիգրան Մուկուչյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մուկուչյանն այդ պաշտոնում էր 11 տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58302036_65:0:833:576_1920x0_80_0_0_4059c6d7ac88b8f6a475a37588e01ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, դեսպան, հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան, սերգեյ կոպիրկին, ռուսաստան, դեսպան, հայաստան
Ռուսաստանի դեսպանն այցելել է ԿԸՀ. ի՞նչ են քննարկել Կոպիրկինն ու Հովակիմյանը
17:40 17.04.2023 (Թարմացված է: 17:41 17.04.2023) Սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը
հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեսպանի հետ ԿԸՀ–ում հյուրընկալվել է նաև դեսպանության ավագ խորհրդական Դմիտրրի Կազմինը։ Հավելենք, որ սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։
«Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը, որի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Բացի այդ ընտրվեցին նաև ԿԸՀ 6 անդամներ։ Մինչ այդ ԿԸհ նախագահն էր Տիգրան Մուկուչյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մուկուչյանն այդ պաշտոնում էր 11 տարի։