00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվաստացուցիչ հարված Հայաստանի վարկին. ՀԱԿ–ը պահանջում է պաշտոնանկ անել Ալեն Սիմոնյանին

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ՀԱԿ–ում կարծում են, որ իրենց իրավունք ունեն ՔՊ–ին կոչելու ԹՔՊ` «Թքողների քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն առաջարկում է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Սիմոնյանն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի և ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»։
«Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջև թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում)»,– նշված է հայտարարության մեջ։
ՀԱԿ–ը նախաձեռնությանը միանալու կոչով դիմել է իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին լրատվամիջոցներին։ Միաժամանակ ընդգծվում է, որ լավ գիտակցում են` Սիմոնյանի պաշտոնանկությունն առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն է։ Սակայն կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։ Ավելին` որոշ ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել նրա արարքը։
«Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետևաբար մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետև կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»»,– շեշտվում է հայտարարության մեջ։
ՀԱԿ–ն ընդգծում է նաև, որ այժմ ունենք անվտանգությանը սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներ, իսկ իշխանությունների արձագանքն ամենևին բավարար չէ։ Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ սա ոչ միայն խոսում է ներկա իշխանությունների անկարողության, այլև մեր ժողովրդի նկատմամբ իրենց ամբարտավան և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին. Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը դրա ամենախայտառակ դրսևորումն է։
Հիշեցնենք` ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։
«Սա նաև դաս է ինձ համար». Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում
Լրահոս
0