https://arm.sputniknews.ru/20230417/dalalvojanin-arajarkel-en-teghapvokhvel-hajastani-havaqakan-bajc-merzhum-en-stacel-marzich-58301260.html
Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական, բայց մերժում են ստացել. մարզիչ
Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական, բայց մերժում են ստացել. մարզիչ
Sputnik Արմենիա
Մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն կարծում է, որ ռուսաստանցի որևէ մարզիկ չի հեռանա հավաքականից: 17.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-17T17:22+0400
2023-04-17T17:22+0400
2023-04-17T17:30+0400
հայաստան
արթուր դալալոյան
մարզիչ
մարմնամարզություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1558/25/15582547_0:0:3166:1782_1920x0_80_0_0_9f87f8ec9514580c71da856f40fa548f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստան սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոյին:Հիշեցնենք` 2022 թվականի մարտին ՌԴ մարզիկները մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) կողմից հեռացվել էին մրցումներից։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2023 թվականի մարտի 28-ին միջազգային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել թույլ տալ, որ հատուկ գործողությանը չաջակցող ռուսաստանցիները մասնակցեն որպես չեզոք ատլետներ։ FIG-ը գործկոմի` մայիսին կայանալիք նիստում կքննարկվեն ՄՕԿ-ի առաջարկությունները:Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի թիմային բազմամարտի չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1558/25/15582547_318:0:3047:2047_1920x0_80_0_0_5622da37396b0a39e6e2b149d7445b90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր դալալոյան, մարզիչ, մարմնամարզություն
հայաստան, արթուր դալալոյան, մարզիչ, մարմնամարզություն
Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական, բայց մերժում են ստացել. մարզիչ
17:22 17.04.2023 (Թարմացված է: 17:30 17.04.2023) Մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն կարծում է, որ ռուսաստանցի որևէ մարզիկ չի հեռանա հավաքականից:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն
Արթուր Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստան սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոյին:
«Ո՛չ մեր միջոցով են առաջարկել, ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ նախարարության։ Անձամբ նրան են առաջարկել։ Որ մերժում են ստացել, միանգամայն բնական է և օրինաչափ։ Դեռ ուրիշ մեկին չեն առաջարկել, բայց մենք սպասում ենք։ Կառաջարկեն։ Բայց վստահեցնում եմ` մեզ մոտից ոչ ոք չի ցանկանա տեղափոխվել այլ հավաքականներ», - ասել է նա։
Հիշեցնենք` 2022 թվականի մարտին ՌԴ մարզիկները մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) կողմից հեռացվել էին մրցումներից։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2023 թվականի մարտի 28-ին միջազգային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել թույլ տալ, որ հատուկ գործողությանը չաջակցող ռուսաստանցիները մասնակցեն որպես չեզոք ատլետներ։ FIG-ը գործկոմի` մայիսին կայանալիք նիստում կքննարկվեն ՄՕԿ-ի առաջարկությունները:
Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի թիմային բազմամարտի չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն: