https://arm.sputniknews.ru/20230416/hndkastanum-nakhkin-patgamavvorin-ev-nra-eghbvory-gndakaharel-en-ughigh-eterum-58266055.html
Հնդկաստանում նախկին պատգամավորին և նրա եղբորը գնդակահարել են ուղիղ եթերում
Հնդկաստանում նախկին պատգամավորին և նրա եղբորը գնդակահարել են ուղիղ եթերում
Sputnik Արմենիա
Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում։ Հանցագործները հանձնվել են ոստիկանություն։ 16.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-16T20:17+0400
2023-04-16T20:17+0400
2023-04-16T20:17+0400
հնդկաստան
պատգամավոր
գնդակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/429/67/4296722_0:150:3108:1898_1920x0_80_0_0_d489a97d3c3586d88f6c8e92525e8f29.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի նախկին պատգամավոր Աթիկ Ահմադը, որը դատապարտվել էր առևանգման և սպանության համար, եղբոր հետ գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում, երբ Աթիկ Ահմադը և նրա եղբայր Աշրաֆը ոստիկանների ուղեկցությամբ բերդից գնում էին բժշկական հետազոտության, և այդ ամենը ուղիղ հեռարձակվում էր։ Երեք հարձակվողները ժամանել են մոտոցիկլետներով և ներկայացել որպես լրագրող։Կրակոցներից հետո հարձակվողները հանձնվել են ոստիկանությանը և բերման են ենթարկվել։Աթիկ Ահմադը նախկին պատգամավոր էր Ուտար Պրադեշի ընտրատարածքում: Նրա նկատմամբ հարուցվել է ավելի քան 90 քրեական գործ՝ սպանության, առևանգման և շորթման հոդվածներով։ Նա նաև մեղադրվել է 2018 թվականին Ալլահաբադի համալսարանի պրոֆեսորի վրա հարձակվելու մեջ:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/429/67/4296722_189:0:2920:2048_1920x0_80_0_0_72eb98460e41c5c10ecdf43b6e320fd0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պատգամավոր, գնդակահարություն
հնդկաստան, պատգամավոր, գնդակահարություն
Հնդկաստանում նախկին պատգամավորին և նրա եղբորը գնդակահարել են ուղիղ եթերում
Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում։ Հանցագործները հանձնվել են ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի նախկին պատգամավոր Աթիկ Ահմադը, որը դատապարտվել էր առևանգման և սպանության համար, եղբոր հետ գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում, երբ Աթիկ Ահմադը և նրա եղբայր Աշրաֆը ոստիկանների ուղեկցությամբ բերդից գնում էին բժշկական հետազոտության, և այդ ամենը ուղիղ հեռարձակվում էր։ Երեք հարձակվողները ժամանել են մոտոցիկլետներով և ներկայացել որպես լրագրող։
«Հարցազրույցի պատրվակով հասցրել են մոտենալ Աթիկին ու նրա եղբորը և մոտ տարածությունից կրակել նրանց ուղղությամբ, երկուսն էլ գլխի շրջանում ստացել են հրազենային վնասվածքներ, ամեն ինչ տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում»,- ասել է ոստիկանության խոսնակը։
Կրակոցներից հետո հարձակվողները հանձնվել են ոստիկանությանը և բերման են ենթարկվել։
Աթիկ Ահմադը նախկին պատգամավոր էր Ուտար Պրադեշի ընտրատարածքում: Նրա նկատմամբ հարուցվել է ավելի քան 90 քրեական գործ՝ սպանության, առևանգման և շորթման հոդվածներով։ Նա նաև մեղադրվել է 2018 թվականին Ալլահաբադի համալսարանի պրոֆեսորի վրա հարձակվելու մեջ: