00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուրերին ընդունել «գյումրիավայել». Համահայկական 8-րդ խաղերի բացումը Գյումրիում է լինելու

© Photo / official site of the Prime minister of RAՀամահայկական 7–րդ խաղեր
Համահայկական 7–րդ խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2023
Համահայկական 7–րդ խաղեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մինչ խաղերի պաշտոնական բացումը, մարզային և քաղաքային կառույցներն ամեն բան անում են մասնակիցներին և հյուրերին լավ ընդունելու համար: Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը Sputnik Արմենիային պատմել է նախապատրաստական աշխատանքների մասին։
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի պաշտոնական բացումը տեղի է ունենալու Գյումրու քաղաքային մարզադաշտում: Շիրակում նախատեսվում են անցկացնել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։
Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատասխանատուներն արդեն եղել են մարզական հաստատություններում, ուսումնասիրել հաստատությունների վիճակը, անհրաժեշտ պայմանների առկայությունը։
Նախատեսված է խաղերից որոշներն անցկացնել Շիրակի 12 մարզական կառույցներում։ Մրցումներ կլինեն նաև «Սև ամրոց» համալիրում, Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։
«Արդեն կան տվյալներ, թե որ մարզակառույցում ինչ ընթացիկ նորոգումներ են իրականցվելու: Կոմիտեն հակված է, որ խաղերը լինեն մարզերում, դրանց անցկացման ամենածանր բեռը կընկնի Շիրակի վրա»,-նշեց Վաչագան Վարդանյանը։
Խոսելով պաշտոնական բացման արարողության մասին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ այդ մարզադաշտում կա 4200 նստատեղ: «Բայց դա բավական չէ, մոտավորապես նույնքան նստատեղ էլ ապահովվելու է մարզադաշտի տարբեր հատվածներում: Մեծ շոու-ծրագիր է լինելու, որը կեզրափակվի հրավառությամբ: Բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հունիսի կեսերից»։
Վարդանյանի խոսքով` այս պահին քաղաքի հյուրանոցային համալիրները բավարար չեն ընդունելու սպասվող հյուրերին: Փորձ կարվի այս հարցը տեղի իշխանությունների հետ լուծել ի հաշիվ այն հաստատությունների, որոնք հնարավոր է կարճ ժամանակում վերածել օթևանի:
«Մեր խնդիրն է պատվով դուրս գալ փորձությունից: Լինելու է 5-8 հազար մարդ, և մեզ համար կարևոր է, որ քաղաքի հյուրերը մեծ տպավորությամբ վերադառնան»:
Բացի լավ պատրաստվելուց Վաչագան Վարդանյանը հուսով է, որ, պահպանելով մարզական լավ ավանդույթները և հաշվի առնելով համահայկական անցած խաղերի արդյունքները, Շիրակի մարզը լավագույն արդյունքներ կգրանցի նաև խաղերում՝ թիմային հաշվարկով լավագույն եռյակում հայտնվելով:
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին այս պահի դրությամբ նախատեսվում է 17 մարզաձևերի համար խաղարկել է 107 հավաքածու մեդալ, սակայն կա առաջարկ մարզաձևերի թիվն ավելացնել՝ մրցույթում ընդգրկելով հայկական կոխ ըմբշամարտն ու կանանց մեծ և մինի ֆուտբոլները:
Լրահոս
0