00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրոշը վառելու միջադեպն առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հետ. ԿԳՄՍՆ

© Sputnik / Asatur YesayantsԾանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍՆ–ն մտահոգիչ է համարում Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը որևէ առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Միջադեպն արագ հարթվել է և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ կապ չունի։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը ՀՀ ԿԳՄՍՆ–ն մտահոգիչ է համարում մարզական էթիկայի տեսանկյունից։
«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ»,– հայտարարում է ԿԳՄՍՆ–ն։
Հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ–ն հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ–ի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։
Լրահոս
0