https://arm.sputniknews.ru/20230415/adrbejani-drvoshn-ajrats-dizajner-aram-nikvoljani-dem-qreakan-varujt-chi-nakhadzernvi-pastaban-58226842.html
Ադրբեջանի դրոշն այրած դիզայների դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի. փաստաբան
Ադրբեջանի դրոշն այրած դիզայների դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի. փաստաբան
Sputnik Արմենիա
Միջադեպը տեղի էր ունեցել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ 15.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-15T09:39+0400
2023-04-15T09:39+0400
2023-04-15T10:25+0400
դրոշ
ադրբեջան
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
ալեքսանդր կոչուբաև
արամ նիկոլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58217678_0:0:1156:650_1920x0_80_0_0_b5e010d772d2c7e671b6369144c536b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58217678_142:0:1009:650_1920x0_80_0_0_256c114eae6155c48c87670b86bc9924.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դրոշ, ադրբեջան, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, ալեքսանդր կոչուբաև, արամ նիկոլյան
դրոշ, ադրբեջան, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, ալեքսանդր կոչուբաև, արամ նիկոլյան
Ադրբեջանի դրոշն այրած դիզայների դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի. փաստաբան
09:39 15.04.2023 (Թարմացված է: 10:25 15.04.2023) Միջադեպը տեղի էր ունեցել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայություն։ Նախնական տեղեկություններով` քրեական վարույթ չի նախաձեռնվի, Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել։ Քրեական վարույթ հարուցելու նախաձեռնությունը մերժելու մասին որոշում է կայացվել, որն ուղարկվել է դատախազի հաստատմանը»,–ասաց Կոչուբաևը։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան
Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Նշենք, որ լուսանկարում երևում է` Արամ Նիկոլյանն անցագրով է, ինչից կարելի է ենթադրել, որ նա կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, հավանաբար` շոուի մասնակիցների հագուստի դիզայնի պատասխանատուն։
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել։