https://arm.sputniknews.ru/20230414/zvohvatsneri-harazatnery-handipmany-viravvorakan-artahajtutjunner-en-hnchecrel-qk-58160534.html
Զոհվածների հարազատները հանդիպմանը վիրավորական արտահայտություններ են հնչեցրել. ՔԿ
Զոհվածների հարազատները հանդիպմանը վիրավորական արտահայտություններ են հնչեցրել. ՔԿ
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զոհվածների ծնողներին առաջարկել են գրավոր ձևակերպել իրենց հարցադրումները։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T13:33+0400
2023-04-14T13:33+0400
2023-04-14T13:35+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155349_0:174:1600:1074_1920x0_80_0_0_23996a0e9004311ae79f9405ca324713.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի առջև, ՔԿ ներկայացուցիչների հետ հանդիպելու պահանջներ են ներկայացրել՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով երեկվանից նստացույց սկսած ծնողների պահանջին։2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։Ծնողները երեկվանից 24 ժամով նստացույց են սկսել ՔԿ–ի առջև և պահանջում են պատժել Եռաբլուրից իրենց բերման ենթարկած ոստիկաններին։ՔԿ–ն վստահեցնում է, որ նախկինում ծնողների` հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ դիմումները բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։Ծնողները, ըստ նախաքննական մարմնի, մերժել են այդ առաջարկը, ինչպես նաև հրաժարվել են առերեսումից ու որպես վկա քննչական գործողություններին մասնակցելուց։Հայտարարության մեջ նշվում է, թե զոհվածների հարազատները նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճ են որդեգրել։ ՔԿ–ն հավելում է, որ պատրաստ է գրավոր հաղորդակցությամբ ծնողների հետ շփվել։Ինչ վերաբերում է վերոհիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գիշերել են քննչական կոմիտեի առջև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155349_0:0:1601:1200_1920x0_80_0_0_d8e1aae907b5c97b84b8553ec723aa9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե
հայաստան, հհ քննչական կոմիտե
Զոհվածների հարազատները հանդիպմանը վիրավորական արտահայտություններ են հնչեցրել. ՔԿ
13:33 14.04.2023 (Թարմացված է: 13:35 14.04.2023) ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զոհվածների ծնողներին առաջարկել են գրավոր ձևակերպել իրենց հարցադրումները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք բողոքի ակցիա են անում ՀՀ քննչական կոմիտեի առջև, ՔԿ ներկայացուցիչների հետ հանդիպելու պահանջներ են ներկայացրել՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Այս հայտարարությունը տարածել է
ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով երեկվանից նստացույց սկսած ծնողների պահանջին։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին
բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։Ծնողները երեկվանից
24 ժամով նստացույց են սկսել ՔԿ–ի առջև և պահանջում են պատժել Եռաբլուրից իրենց բերման ենթարկած ոստիկաններին։
ՔԿ–ն վստահեցնում է, որ նախկինում ծնողների` հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ դիմումները բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։
«Դրանց ընթացքում ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՔԿ ներկայացուցիչների հասցեին։ Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Ծնողները, ըստ նախաքննական մարմնի, մերժել են այդ առաջարկը, ինչպես նաև հրաժարվել են առերեսումից ու որպես վկա քննչական գործողություններին մասնակցելուց։
Հայտարարության մեջ նշվում է, թե զոհվածների հարազատները նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճ են որդեգրել։ ՔԿ–ն հավելում է, որ պատրաստ է գրավոր հաղորդակցությամբ ծնողների հետ շփվել։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են։