https://arm.sputniknews.ru/20230414/zhanna-andreasjany-pargevatrel-e-kinvoashkharhi-nerkajacucichnerin-58175853.html
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարից պատվոգրի է արժանացել նաև մեր գործընկեր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T15:55+0400
2023-04-14T15:55+0400
2023-04-14T15:55+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
կինո
պարգևատրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58175255_0:0:1800:1014_1920x0_80_0_0_a263f46122af29024b827e80eee5b0de.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, հայտնում են նախարարությունիցԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են «Բարս մեդիա» ընկերությունը՝ պատմականության և գեղարվեստականության բացառիկ համադրման և հայ կինոարվեստի միջազգայնացման գործում ունեցած ավանդի համար, Արմեն Ղազարյանը՝ հայ կերպարվեստի և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Վահագն Տեր-Հակոբյանը՝ հայ օպերատորական արվեստի կայացման և զարգացման գործում ունեցած վաստակի համար։Ոսկե մեդալներով պարգևատրվել են նաև Արամ Շահբազյանը՝ կինոարվեստում բարձր պրոֆեսիոնալ չափանիշների հաստատման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար, Նաիրա Մուրադյանը՝ հայ անիմացիոն արվեստի զարգացման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Ջիվան Ավետիսյանը՝ հայ կինոյի և արցախյան հիմնախնդիրը կինեմատոգրաֆիական լեզվով միջազգայնացնելու համար և Անի Ոսկանյանը՝ համատեղ կինոարտադրության շրջանակների ընդլայնման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:Կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի և պատվոգրերի:Պատվոգրի է արժանացել նաև մեր գործընկեր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը` փառատոնային մշակույթի կայացման, համաշխարհային կինեմատոգրաֆիայի հասանելիության ապահովման և հայ կինոյի միջազգայնացման գործում ունեցած ներդրման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58175255_201:0:1800:1199_1920x0_80_0_0_09d1ebbfd5c37135a426c08f6027021d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), կինո, պարգևատրում
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), կինո, պարգևատրում
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին
ԿԳՄՍ նախարարից պատվոգրի է արժանացել նաև մեր գործընկեր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով,
հայտնում են նախարարությունից «Խոսելով հայ կինոյի 100-ամյակից՝ մենք առաջին հերթին խոսում ենք կոնկրետ մարդկանց և նրանց ներդրման մասին, քանի որ հայ կինոյի 100-ամյակը վերացական ժառանգություն չէ: Մեր պարտավորությունն է նաև արժևորելու այդ ներդրումը: Հուսով եմ՝ գնահատանքի այս ձևը ձեզ խրախուսելու է՝ ունենալու մասնագիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են «Բարս մեդիա» ընկերությունը՝ պատմականության և գեղարվեստականության բացառիկ համադրման և հայ կինոարվեստի միջազգայնացման գործում ունեցած ավանդի համար, Արմեն Ղազարյանը՝ հայ կերպարվեստի և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Վահագն Տեր-Հակոբյանը՝ հայ օպերատորական արվեստի կայացման և զարգացման գործում ունեցած վաստակի համար։
Ոսկե մեդալներով պարգևատրվել են նաև Արամ Շահբազյանը՝ կինոարվեստում բարձր պրոֆեսիոնալ չափանիշների հաստատման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար, Նաիրա Մուրադյանը՝ հայ անիմացիոն արվեստի զարգացման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Ջիվան Ավետիսյանը՝ հայ կինոյի և արցախյան հիմնախնդիրը կինեմատոգրաֆիական լեզվով միջազգայնացնելու համար և Անի Ոսկանյանը՝ համատեղ կինոարտադրության շրջանակների ընդլայնման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի և պատվոգրերի:
Պատվոգրի է արժանացել նաև մեր գործընկեր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը` փառատոնային մշակույթի կայացման, համաշխարհային կինեմատոգրաֆիայի հասանելիության ապահովման և հայ կինոյի միջազգայնացման գործում ունեցած ներդրման համար։