https://arm.sputniknews.ru/20230414/simvonjann-adrbejani-het-hamagvortsakcutjan-veraberjal-mtahvogutjunn-e-hajtnel-ashimbaevin-58169525.html
Սիմոնյանն Ադրբեջանի հետ համագործակցության վերաբերյալ մտահոգություն է հայտնել Աշիմբաևին
Սիմոնյանն Ադրբեջանի հետ համագործակցության վերաբերյալ մտահոգություն է հայտնել Աշիմբաևին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T15:14+0400
2023-04-14T15:14+0400
2023-04-14T15:25+0400
հայաստան
ղազախստան
ալեն սիմոնյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58168490_48:145:740:534_1920x0_80_0_0_f69aa90d3ee5978ec837600d339063bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստին, ինչի շրջանակում էլ կայացել է հանդիպումը։Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում և ԼՂ-ում 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը։ Նա Աշիմբաևին ասել է, որ ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է` ՀՀ ԶՈւ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։Հիշեցնենք, որ 2022-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Բաքու կատարած այցի շրջանակում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին և Թուրքեստանը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել։ Իսկ դրանից առաջ` 2021-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն էին այցելել Շուշի։
ղազախստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58168490_88:0:800:534_1920x0_80_0_0_85794c474fdc5b3d7b4a1af01395c2ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, ալեն սիմոնյան, ադրբեջան
հայաստան, ղազախստան, ալեն սիմոնյան, ադրբեջան
Սիմոնյանն Ադրբեջանի հետ համագործակցության վերաբերյալ մտահոգություն է հայտնել Աշիմբաևին
15:14 14.04.2023 (Թարմացված է: 15:25 14.04.2023) Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստին, ինչի շրջանակում էլ կայացել է հանդիպումը։
Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում և ԼՂ-ում 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը։ Նա Աշիմբաևին ասել է, որ ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է` ՀՀ ԶՈւ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
«Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում և ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանը նույնպես անմասն չի մնա այդ հարցում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2022-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Բաքու կատարած այցի շրջանակում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին և Թուրքեստանը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել։ Իսկ դրանից առաջ` 2021-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն էին այցելել Շուշի։