https://arm.sputniknews.ru/20230414/pentagvoni-pastatghteri-artahvosqi-hamar-dzerbakalvats-spaji-masin-manramasner-en-hajtni-dardzel-58145583.html
Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի համար ձերբակալված սպայի մասին մանրամասներ են հայտնի դարձել
Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի համար ձերբակալված սպայի մասին մանրամասներ են հայտնի դարձել
Sputnik Արմենիա
Ձերբակալվածը կարծել է, որ կարող է վստահել այն մարդկանց, որոնց գաղտնի փաստաթղթեր է ցույց տվել։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T10:23+0400
2023-04-14T10:23+0400
2023-04-14T14:55+0400
ամն
պենտագոն
սպա
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554107_0:84:1600:984_1920x0_80_0_0_84199a7c3d8c224b94f7365fb324e6af.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) զինծառայող Ջեք Տեյշեյրան, որը ձերբակալվել է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով, սկսել է գաղտնիքներ հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից գրեթե անմիջապես հետո: Տեղեկությունը «The Washington Post»-ին հայտնել է ձերբակալվածի ընկերը:Պարբերականի աղբյուրը նշել է, որ Տեյշեյրան «ճնշող» է համարել երկու կողմերի միջև գործողությունները և բազմիցս ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ավելի շատ ընդհանուր բաներ ունենան, քան բաժանարար: Ընդ որում` երիտասարդը որևէ մեկի կողմից չի եղել և «Discord»-ում տեղեկություններ է հրապարակել բացառապես ընկերներին տեղեկացնելու համար։ Տեյշեյրան հավատացել է, որ կարող է վստահել այն մարդկանց, որոնց ցույց է տալիս նյութերը, և նրանց հետ պայմանավորվել է, որփաստաթղթերի արտահոսք չի լինելու։CNN հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ 21-ամյա Տեյշեյրան ծառայության է անցել 2019 թվականի սեպտեմբերին ու ծառայել է կիբեռտրանսպորտային համակարգերի ստորաբաժանումում, որը պատասխանատվություն է կրում նաև ռազմաօդային ուժերի «ընդարձակ և գլոբալ հաղորդակցական ցանցի» բնականոն աշխատանքն ապահովելու համար: Նա ունի ԱՄՆ ռազմաօդային ուժերի 1-ին կարգի զինվորական կոչում և պարգևատրվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նվաճումների մեդալով, որը ստանդարտ երևույթ է ծառայության նման ժամկետ ունեցող զինվորականների համար:Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կասկածյալի ձերբակալության մասին հայտնել է ապրիլի 13-ին: Ամերիկյան իշխանության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալվածը Ջեք Տեյշեյրան է: Նա եղել է առցանց խաղային խմբի առաջնորդ, վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց այդ խմբում են հրապարակվել գաղտնի փաստաթղթերը։Հիշեցնենք` արտահոսքի մասին առաջին անգամ խոսվեց ապրիլի 7-ին։ Մարտի սկզբով թվագրված փաստաթղթերում տեղեկություններ կային այն մասին, թե ինչ ծրագրեր ունի ՆԱՏՕ–ն ուկրաինական զորքերի ամրապնդման հարցում։Ամեն ինչ Ռուսաստանի վրա գցելը հիվանդության է նման. Պեսկովը` ԱՄՆ-ից «արտահոսքերի» մասին
ամն
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554107_89:0:1512:1067_1920x0_80_0_0_93b380bce640ac40ce035b535ac71d34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, պենտագոն, սպա, փաստաթուղթ
ամն, պենտագոն, սպա, փաստաթուղթ
Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի համար ձերբակալված սպայի մասին մանրամասներ են հայտնի դարձել
10:23 14.04.2023 (Թարմացված է: 14:55 14.04.2023) Ձերբակալվածը կարծել է, որ կարող է վստահել այն մարդկանց, որոնց գաղտնի փաստաթղթեր է ցույց տվել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) զինծառայող Ջեք Տեյշեյրան, որը ձերբակալվել է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով, սկսել է գաղտնիքներ հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից գրեթե անմիջապես հետո: Տեղեկությունը
«The Washington Post»-ին հայտնել է ձերբակալվածի ընկերը:
Պարբերականի աղբյուրը նշել է, որ Տեյշեյրան «ճնշող» է համարել երկու կողմերի միջև գործողությունները և բազմիցս ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ավելի շատ ընդհանուր բաներ ունենան, քան բաժանարար: Ընդ որում` երիտասարդը որևէ մեկի կողմից չի եղել և «Discord»-ում տեղեկություններ է հրապարակել բացառապես ընկերներին տեղեկացնելու համար։ Տեյշեյրան հավատացել է, որ կարող է վստահել այն մարդկանց, որոնց ցույց է տալիս նյութերը, և նրանց հետ պայմանավորվել է, որփաստաթղթերի արտահոսք չի լինելու։
CNN հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ 21-ամյա Տեյշեյրան ծառայության է անցել 2019 թվականի սեպտեմբերին ու ծառայել է կիբեռտրանսպորտային համակարգերի ստորաբաժանումում, որը պատասխանատվություն է կրում նաև ռազմաօդային ուժերի «ընդարձակ և գլոբալ հաղորդակցական ցանցի» բնականոն աշխատանքն ապահովելու համար: Նա ունի ԱՄՆ ռազմաօդային ուժերի 1-ին կարգի զինվորական կոչում և պարգևատրվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նվաճումների մեդալով, որը ստանդարտ երևույթ է ծառայության նման ժամկետ ունեցող զինվորականների համար:
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կասկածյալի ձերբակալության մասին հայտնել է ապրիլի 13-ին: Ամերիկյան իշխանության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալվածը Ջեք Տեյշեյրան է: Նա եղել է առցանց խաղային խմբի առաջնորդ, վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց այդ խմբում են հրապարակվել գաղտնի փաստաթղթերը։
Հիշեցնենք` արտահոսքի մասին առաջին անգամ խոսվեց ապրիլի 7-ին։ Մարտի սկզբով թվագրված փաստաթղթերում տեղեկություններ կային այն մասին, թե ինչ ծրագրեր ունի ՆԱՏՕ–ն ուկրաինական զորքերի ամրապնդման հարցում։