https://arm.sputniknews.ru/20230414/pashinjany-teghi-harcvov-handznararakan-e-tvel-adrbejancineri-arajkhaghacumic-araj-qvocharjan-58149809.html
Փաշինյանը Տեղի հարցով հանձնարարական է տվել ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Քոչարյան
Փաշինյանը Տեղի հարցով հանձնարարական է տվել ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Քոչարյան
Sputnik Արմենիա
Քոչարյանը հայտնեց, որ ծառայողական քննություն անպայման կլինի. առաջին հերթին ԱԱԾ–ում, անհրաժեշտության դեպքում`նաև ԶՈւ–ում։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T11:45+0400
2023-04-14T11:45+0400
2023-04-14T11:56+0400
տեղ
անդրանիկ քոչարյան
սյունիք
նիկոլ փաշինյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657509_0:0:1601:901_1920x0_80_0_0_a7df2eaa2cea271c670b5e018f4a773f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեղ համայնքի հետ կապված հանձնարարականներ էր տվել դեռ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից առաջ։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։Ապրիլի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղում կատարվածը պետք է չլիներ և առնվազն պետք է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա վստահեցրել էր, որ այդ սցենարը կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է։Նա նշեց, թե չի կարող ասել` կոնկրետ երբ է տրվել հանձնարարական, բայց որ չէր կարող տրված չլինել, հստակ է։Քոչարյանը հավելեց, որ մեր զինված ուժերը եթե նման կեցվածք չդրսևորեին, ապա ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այնտեղ։ Նա շեշտեց` այն, ինչ մերն է` մերն է, և այստեղ ոտնձգություն անելիս հակառակորդը պետք է իմանա, որ հարված է ստանալու։ Այս հարցում, ըստ ՔՊ–ական պատգամավորի, իշխանության կողմից հանձնարարական լինել-չլինելը նշանակությւոն չունի` ԶՈւ–ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է կատարի։Ինչ վերաբերում է ծառայողական քննությանը, ապա Քոչարյանը հայտնեց, որ անպայման կլինի այն. առաջին հերթին ԱԱԾ–ում, անհրաժեշտության դեպքում`նաև ԶՈւ–ում։Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
տեղ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657509_68:0:1491:1067_1920x0_80_0_0_c8867834dcf4cc7fc8ac676a165adcc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղ, անդրանիկ քոչարյան, սյունիք, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
տեղ, անդրանիկ քոչարյան, սյունիք, նիկոլ փաշինյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Փաշինյանը Տեղի հարցով հանձնարարական է տվել ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Քոչարյան
11:45 14.04.2023 (Թարմացված է: 11:56 14.04.2023) Քոչարյանը հայտնեց, որ ծառայողական քննություն անպայման կլինի. առաջին հերթին ԱԱԾ–ում, անհրաժեշտության դեպքում`նաև ԶՈւ–ում։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեղ համայնքի հետ կապված հանձնարարականներ էր տվել դեռ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից առաջ։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ապրիլի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղում կատարվածը պետք է չլիներ և առնվազն պետք է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա վստահեցրել էր, որ այդ սցենարը կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է։
«ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ։ Թերություններ իհարկե կան, և մենք հետամուտ ենք, որ թերացողները պատժվեն։ Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները։ ԱԽ նիստերի ժամանակ կարող են տրված լինել»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե չի կարող ասել` կոնկրետ երբ է տրվել հանձնարարական, բայց որ չէր կարող տրված չլինել, հստակ է։
Քոչարյանը հավելեց, որ մեր զինված ուժերը եթե նման կեցվածք չդրսևորեին, ապա ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այնտեղ։ Նա շեշտեց` այն, ինչ մերն է` մերն է, և այստեղ ոտնձգություն անելիս հակառակորդը պետք է իմանա, որ հարված է ստանալու։ Այս հարցում, ըստ ՔՊ–ական պատգամավորի, իշխանության կողմից հանձնարարական լինել-չլինելը նշանակությւոն չունի` ԶՈւ–ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է կատարի։
Ինչ վերաբերում է ծառայողական քննությանը, ապա Քոչարյանը հայտնեց, որ անպայման կլինի այն. առաջին հերթին ԱԱԾ–ում, անհրաժեշտության դեպքում`նաև ԶՈւ–ում։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին
հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին
հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։