00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր պայքարը քաղաքական է լինելու. զոհվածների ծնողների հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanԶոհվածների հարազատների ակցիան քննչական կոմիտեի հետ
Զոհվածների հարազատների ակցիան քննչական կոմիտեի հետ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Զոհվածների հարազատների ակցիան քննչական կոմիտեի հետ
Բաժանորդագրվել
Զոհվածների ծնողները կոչ են անում միանալ իրենց պայքարին ու հեռացնել գործող իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մեր պայքարը զուտ քաղաքական է լինելու, ակցիաներն այնքան են շարունակվելու, քանի դեռ ներկա իշխանությունները հեռացված չեն։ Այսօր քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը։
«Տարբեր քաղաքացիներ մոտենում էին մեզ, ասում` մենք պատրաստ ենք, եթե դուք ոտքի կանգնեք ձեր հետևից գալ` պատճառաբանելով, որ մինչ այդ չէին անում, որովհետև այս կամ այն քաղաքական ուժին չէին ընդունում։ Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը, չենք ուզում, որ նոր զոհեր լինեն, չենք ուզում, որ Եռաբլուրը մեծանա, թեպետ իրենք ամեն օր նոր փոսեր են փորում»,– նշեց Ռոստոմյանը։
Հիշեցնենք` զոհվածների ծնողները դեռ երեկվանից ծնողները ՔԿ–ի առջև նստացույց են անում`` պահանջելով բերման ենթարկել և մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք 20222 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում բիրտ ուժ էին կիրառել զոհվածների ծնողների նկատմամբ։ Նրանք շեշտել էին` եթե 24 ժամը լրանալուց հետո որևէ քայլ չձեռնարկվի, ապա իրենք կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին։
«Իրավական, դատական և անվտանգային Հայաստանում չի գործում, պետություն, որպես այդպիսին։Իրավական առումով ակնկալիք չունենք Հայաստանից, ուստի դիմում ենք միջազգային կառույցներին, որ զբաղվեն այն հարցերով, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին»,– նշեց Ռոստոմյանը։
Ծնողները կոչով դիմեցին քաղաքացիներին` խնդրելով միանալ իրենց պայքարին։ Նրանք տեղեկացրեցին, որ հանդիպումներ են ունենալու տարբեր հասարակական կազմակերպությունների, առողջ ուժերի հետ այս պայքարի ճանապարհին։ Անկախ հանդիպումներից` տարբեր ակցիաներ են իրականացնելու։
Նշենք, որ խոսքը 2022թ. սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության օրվա դեպքի մասին է, երբ զոհվածների ծնողները Եռաբլուր էին գնացել, որ արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։ Ի պատասխան ՔԿ–ն այսօր հայտնել էր, թե ծնողները հրաժարվում են առերեսումներին մասնակցել, և նրանց պահանջները հակաօրինական են։
Լրահոս
0