https://arm.sputniknews.ru/20230414/hajastany-karvogh-e-havaknel-2024ti-tsanramarti-aa-hjurynkalelun-ifw-nakhagah-58182952.html
Հայաստանը կարող է հավակնել 2024թ.–ի ծանրամարտի ԱԱ հյուրընկալելուն. IFW նախագահ
Հայաստանը կարող է հավակնել 2024թ.–ի ծանրամարտի ԱԱ հյուրընկալելուն. IFW նախագահ
Sputnik Արմենիա
Հայաստանը առաջնությունը հյուրընկալելու հայտն արդեն ներկայացրել է։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T16:30+0400
2023-04-14T16:30+0400
2023-04-14T16:30+0400
ծանրամարտ
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58178615_0:0:1670:940_1920x0_80_0_0_6914e914ea42b810027923c317d25ece.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանը կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ.–ի առաջնությունը հյուրընկալելուն, հայտարարել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին։ Նրան ու Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նշենք, որ Հայաստանը Ծանրամարտի աշխարհի 2024թ.–ի առաջնությունը հյուրընկալելու հայտն արդեն ներկայացրել է։Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար:Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:Հիշեցնենք՝ ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը։ Հանդիսավոր բացումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 14-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58178615_0:0:1484:1113_1920x0_80_0_0_72adbca35ee809e702e59156c8790102.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, հայաստան, նիկոլ փաշինյան
ծանրամարտ, հայաստան, նիկոլ փաշինյան
Հայաստանը կարող է հավակնել 2024թ.–ի ծանրամարտի ԱԱ հյուրընկալելուն. IFW նախագահ
Հայաստանը առաջնությունը հյուրընկալելու հայտն արդեն ներկայացրել է։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանը կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ.–ի առաջնությունը հյուրընկալելուն, հայտարարել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին։ Նրան ու Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանը Ծանրամարտի աշխարհի 2024թ.–ի առաջնությունը հյուրընկալելու հայտն արդեն ներկայացրել է։
Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար:
Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը։ Հանդիսավոր բացումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 14-ին։