https://arm.sputniknews.ru/20230414/hajastanum-rd-hro-aviacian-vochnchacrel-e-pajmanakan-hakarakvordi-odanavakajany-58150142.html
Հայաստանում ՌԴ ՀՌՕ ավիացիան ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը
Հայաստանում ՌԴ ՀՌՕ ավիացիան ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը
Sputnik Արմենիա
Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 40 միավոր ռազմական և հատուկ... 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T11:49+0400
2023-04-14T11:49+0400
2023-04-14T11:51+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
վարժանք
օդաչու
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58148027_0:49:1600:949_1920x0_80_0_0_db90a5a7d53ddf83797a7f9098524e35.jpg
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի — Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ավիացիան ձմեռային շրջանի ստուգատեսի ընթացքում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։Վարժանքներին մասնակցել են ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ փոխգործակցությամբ:Հայաստանում ռուսական ռազմակայանի տանկիստները ոչնչացրել են «հակառակորդի» տեխնիկան«Ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել դեպի պայմանական հակառակորդի օդանավակայանի տեղակայման վայր, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկան, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև թռիչքուղին», - նշված է հաղորդագրության մեջ:Հարավային ռազմական օկրուգի օդաչուները մշակել են նաև բարդ և բարձրագույն օդավարության տարրեր:Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 40 միավոր ռազմական և Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ:ՀՌՕ–ի հրաձգային դիպուկահարների վաշտը վարժանքներ է անցկացրել «Կամխուդ» զորավարժարանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58148027_68:0:1334:949_1920x0_80_0_0_7c1a57537830b465a98263fc174c833c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք, օդաչու, ինքնաթիռ
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), վարժանք, օդաչու, ինքնաթիռ
Հայաստանում ՌԴ ՀՌՕ ավիացիան ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը
11:49 14.04.2023 (Թարմացված է: 11:51 14.04.2023) Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 40 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի — Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ավիացիան ձմեռային շրջանի ստուգատեսի ընթացքում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Վարժանքներին մասնակցել են ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ փոխգործակցությամբ:
«Ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել դեպի պայմանական հակառակորդի օդանավակայանի տեղակայման վայր, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկան, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև թռիչքուղին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հարավային ռազմական օկրուգի օդաչուները մշակել են նաև բարդ և բարձրագույն օդավարության տարրեր:
Ուսումնամարտական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 40 միավոր ռազմական և Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ: