00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուծենք ավստրալիականը, մինչև մերը կառողջանա ու կբազմանա. Սևանի խեցգետինը վերացման եզրին է

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցԽեցգետիններ
Խեցգետիններ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Խեցգետիններ
Բաժանորդագրվել
Կառավարությունը ծրագրում է 2026թ–ին Հայաստանում խեցգետնի արտադրությունը հասցնել 162 տոննայի։ Մասնագետը կառավարության ծրագրում նշված ցուցանիշները իրատեսական է համարում ավստրալիական խեցգետնատեսակի բուծման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik, Նելլի Դանիելյան. Խեցգետնի արդյունագործական բուծումը Հայաստանում հնարավոր է, բայց ոչ տեղական տեսակների միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը` մեկնաբանելով կառավարության` ապրիլի 13-ի նիստում հաստատված խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը։
Կառավարության հաստատած ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ–ը ՀՀ–ում հիմնել մեծ, փոքր ու միջին չափերի 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ, որոնց աշխատանքի արդյունքում 2026թ–ին Հայաստանում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին։

«Կառավարության որոշման համաձայն` հիմնական ուշադրությունը դարձվելու է կարմրաչանչ ավստրալիական խեցգետնի բուծմանը, որը բավական լայն պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։ Մեր հարևան երկրներից մենք կարող ենք գնել այդ խեցգետնի թրթուրը, որը բավական ցածր ինքնարժեք ունի, և 9 ամսվա ընթացքում այդ խեցգետինը կարող է հասնել արդեն շուկայական ընդունելի չափի` մինչև 65 գրամի։ Այս տեսակն իր արագ զարգացման շնորհիվ կարողանում է կարճ ժամանակում հասնել բավական մեծ չափերի»,– ասաց Ղուկասյանը։

Հայկական երկարաչանչ խեցգետինը այդ նույն չափերի հասնում է 3 տարվա ընթացքում։
Այնպես որ Ղուկասյանն կառավարության ծրագրում նշված ցուցանիշները իրատեսական է համարում ավստրալիական խեցգետնատեսակի բուծման դեպքում։

Փոքր ու հիվանդ խեցգետիններ. այն, ինչ մնացել է Սևանում

Կառավարությունը հույս ունի, որ արհեստական խեցգետնաբուծության զարգացման շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել նաև անվերահսկելի որսի հետևանքով վերացման եզրին գտնվող տեղական խեցգետնի բնական պաշարները։ Մասնագետը ևս հույս ունի, որ արդյունագործական տեսակի բուծումը թույլ կտա թուլացնել բնական ջրամբարներում ու մասնավորապես Սևանա լճում բնակվող խեցգետինների նկատմամբ հետաքրքրությունը։
«Հույս ունենք, որ, երբ մեր տնտեսություններում աճեցնեն խեցգետին, և դա նաև ապրանքի ձևով վաճառվի խանութներում, մարդիկ կգերադասեն գնել այդ խեցգետինը, և Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վրա ճնշումը մի քիչ կթեթևանա»,– ասաց Ղուկասյանը։
ՀՀ–ում ջրի խնայողություն պետք է լինի. Փաշինյանը հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանին
Բայց որսը Սևանի խեցգետնի միակ թշնամին չէ։ Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում 2018թ–ից խեցգետինների շրջանում սնկային հիվանդություն է տարածվել, որն արդեն 5 տարի չի վերանում։
«Հիվանդությունը մարդու համար վտանգավոր չէ։ Բայց դրա պատճառով խեցգետինը զրկվում է իր ապրանքային արժեքից։ Բացի այդ, լճում մնացել են շատ մանր կենդանիներ։ Մեծերը շատ արագ ոչնչացան, որովհետև նրանց մոտ մաշկափոխությունը կատարվում է ավելի դանդաղ, իսկ փոքրերի մոտ` տարվա մեջ 5 անգամ։ Եվ եթե անգամ խեցին վարակված է, նրանք հասցնում են այն փոխել»,– բացատրեց մասնագետը։
Հիվանդության ու որսի պատճառվ այսօր Սևանում միայն փոքր չափերի խեցգետիններ են մնացել, պոպուլյացիան 4000 տոննայից հասել է 100 տոննայի։
Հենց այդ հանգամանքն էլ Ղուկասյանին թույլ է տալիս հուսալ, որ մանր ու հազվադեպ հանդիպող խեցգետինը չի գրավի որսագողերին, ու կենդանուն կհաջողվի բնական ճանապարհով հաղթահարել հիվանդությունը, մեծանալ և բազմանալ։

Ավստրալիական խեցգետինի համար ամենահարմար տեղը Արարատյան դաշտն է

Ինչ վերաբերում է Հայաստանում ավստրալիական խեցգետին բուծելու ծրագրին, մասնագետը նշում է, որ դրանք, ի տարբերություն հայկական խեցգետնի, սառը ջրերում չեն ապրում։ Արհեստական բուծարաններում այս տեսակի համար ջրի ջերմաստիճանը պետք է լինի 10-26 աստիճան։ Ուստի լավագույն տարածքը բուծարան հիմնելու համար Արարատյան դաշտն է։

Ավստրալիական խեցգետնի բուծման փորձեր Հայաստանում այսօր էլ են արվում` մի քանի խեցգետնաբուծարաններում։ Արդյունքները, ըստ Ղուկասյանի, վատը չեն։ Բայց ծավալները դեռ կառավարության նախանշածից հեռու են։

Ինչ վերաբերում է պահանջարկին, խեցգետնի պահանջարկն աշխարհում բավական մեծ է։ Ավստրալիական կարմրաչանչի համաշխարհային պահանջարկի շուրջ 70 տոկոսն ապահովում է Չինաստանը։ ՌԴ–ում դրա 1 կգ–ի շուկայական արժեքը 800-2000 ռուբլի է։
Հիշեցնենք` կառավարության հաստատած խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրով նախատեսվում է բուծարաններ հիմնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Այդ նպատակով նախատեսվում է 2024-26թթ–ի ընթացքում պետական բյուջեից հատկացնել 897 մլն դրամ (տարեկան հատկացնել 299 մլն)։
Կառավարության հաշվարկով` ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։
Բարի ցանկությո՞ւն, թե՞ պետական ծրագիր. ՀՀ պարենային անվտանգությունը վտանգված է
Լրահոս
0