https://arm.sputniknews.ru/20230414/aphum-arevtri-tsavaln-atshum-e-chnajats-gvortsynkernerin-ughghvats-sparnaliqnerin-lavrvov-58176011.html
ԱՊՀ–ում առևտրի ծավալն աճում է՝ չնայած գործընկերներին ուղղված սպառնալիքներին. Լավրով
ԱՊՀ–ում առևտրի ծավալն աճում է՝ չնայած գործընկերներին ուղղված սպառնալիքներին. Լավրով
Sputnik Արմենիա
Հետագա տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը խթան կհաղորդի ԱՊՀ երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի մասին ստորագրվելիք համաձայնագիրը։ 14.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-14T15:59+0400
2023-04-14T15:59+0400
2023-04-14T16:00+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սերգեյ լավրով
ամն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56973047_0:0:1600:900_1920x0_80_0_0_6a3997e5b6421743a87ffe6c37936c68.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալն աճում է ի հեճուկս այն սպառնալիքների, որոնք բխում են ԱՄՆ–ի և ԵՄ–ի երկրորդային պատժամիջոցներից։ Ուզբեկստան կատարած այցն ամփոփող ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։Լավրովի խոսքով` բոլոր նախագծերը, որոնց վրա աշխատանք է տարվում ԱՊՀ շրջանակում, ուղղված են նախևառաջ յուրաքանչյուր պետության համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների հեռանկարային մշակումներին:Նախարարը հույս ունի, որ հետագա տնտեսական փոխգործակցության ընդլայնման խթան կհանդիսանա ԱՊՀ երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի մասին ստորագրվելիք համաձայնագիրը։Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների նիստը կանցկացվի Սոչիում հունիսի 7-8–ը։ Նա նշել էր, որ հանդիպման օրակարգը հագեցած է, ըստ ՌԴ–ի` գլխավոր հարցը կլինի ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը։Դոլարից հիմա փախուստ է սկսվում. Լավրով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56973047_277:0:1477:900_1920x0_80_0_0_a3e78c71cb13252e702763cea14c0eef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով, ամն, եվրամիություն
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սերգեյ լավրով, ամն, եվրամիություն
ԱՊՀ–ում առևտրի ծավալն աճում է՝ չնայած գործընկերներին ուղղված սպառնալիքներին. Լավրով
15:59 14.04.2023 (Թարմացված է: 16:00 14.04.2023) Հետագա տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը խթան կհաղորդի ԱՊՀ երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի մասին ստորագրվելիք համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտրի ծավալն աճում է ի հեճուկս այն սպառնալիքների, որոնք բխում են ԱՄՆ–ի և ԵՄ–ի երկրորդային պատժամիջոցներից։ Ուզբեկստան կատարած այցն ամփոփող ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքը մեջբերում է
ՏԱՍՍ–ը։
«Չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից մեր բոլոր գործընկերներին ուղղված սպառնալիքներին՝ չհամագործակցել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ, այսպես կոչված երկրորդական պատժամիջոցների և պատժի այլ տեսակների վախի ներքո, ԱՊՀ-ում առևտուրն աճում է։ Նախորդ տարի այն ավելացել է ավելի քան վեց տոկոսով, ծավալը գերազանցել է 100 մլրդ դոլարը», – ասել է նա։
Լավրովի խոսքով` բոլոր նախագծերը, որոնց վրա աշխատանք է տարվում ԱՊՀ շրջանակում, ուղղված են նախևառաջ յուրաքանչյուր պետության համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների հեռանկարային մշակումներին:
Նախարարը հույս ունի, որ հետագա տնտեսական փոխգործակցության ընդլայնման խթան կհանդիսանա ԱՊՀ երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի մասին ստորագրվելիք համաձայնագիրը։
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների նիստը կանցկացվի Սոչիում հունիսի 7-8–ը։ Նա նշել էր, որ հանդիպման օրակարգը հագեցած է, ըստ ՌԴ–ի` գլխավոր հարցը կլինի ծառայությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը։