https://arm.sputniknews.ru/20230413/patrast-enq-hamagvortsakcutjan-nvor-ej-bacel-eahk-nakhagahy-vahagn-khachaturjanin-58136932.html
Պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել. ԵԱՀԿ նախագահը` Վահագն Խաչատուրյանին
Պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել. ԵԱՀԿ նախագահը` Վահագն Խաչատուրյանին
Sputnik Արմենիա
Բույար Օսմանիի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի մեծ փոխգործակցության առկա և նոր նախաձեռնությունների հիման վրա: 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T20:35+0400
2023-04-13T20:35+0400
2023-04-13T20:36+0400
վահագն խաչատուրյան
եահկ
եահկ մինսկի խումբ
բույար օսմանի
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58136643_37:347:1786:1331_1920x0_80_0_0_63351b868d15336e2a95d4631fa9f01f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։Նա, անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը, նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան, նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:ՀՀ նախագահն էլ ասել է, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը:Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր:Հավելենք, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո Օսմանին իր թվիթերյան էջում ամփոփել է տարածաշրջան կատարած այցը` գրելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի մեծ փոխգործակցության`առկա և նոր նախաձեռնությունների հիման վրա: Նրա խոսքով` ակնկալում են բոլոր շահագրգիռ կողմերի լիակատար աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերում:Հիշեցնենք, որ Օսմանին այսօր հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահն այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58136643_225:0:2000:1331_1920x0_80_0_0_3d7e6af459018febc26879e5519b39cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, եահկ, եահկ մինսկի խումբ, բույար օսմանի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
վահագն խաչատուրյան, եահկ, եահկ մինսկի խումբ, բույար օսմանի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել. ԵԱՀԿ նախագահը` Վահագն Խաչատուրյանին
20:35 13.04.2023 (Թարմացված է: 20:36 13.04.2023) Բույար Օսմանիի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի մեծ փոխգործակցության առկա և նոր նախաձեռնությունների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին, տեղեկանում ենք
ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա»,–ասել է Օսմանին։
Նա, անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը, նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան, նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:
ՀՀ նախագահն էլ ասել է, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
Հավելենք, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո Օսմանին
իր թվիթերյան էջում ամփոփել է տարածաշրջան կատարած այցը` գրելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի մեծ փոխգործակցության`առկա և նոր նախաձեռնությունների հիման վրա: Նրա խոսքով` ակնկալում են բոլոր շահագրգիռ կողմերի լիակատար աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերում:
Հիշեցնենք, որ Օսմանին այսօր հանդիպել է նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահն այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։