https://arm.sputniknews.ru/20230413/pashinjany-eahk-nakhagahi-het-zrujcum-karevvorel-e-adrbejani-qajlerin-hamarzheq-ardzaganqy-58125513.html
Փաշինյանը ԵԱՀԿ նախագահի հետ զրույցում կարևորել է Ադրբեջանի քայլերին համարժեք արձագանքը
Փաշինյանը ԵԱՀԿ նախագահի հետ զրույցում կարևորել է Ադրբեջանի քայլերին համարժեք արձագանքը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Բույար Օսմանին քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T17:37+0400
2023-04-13T17:37+0400
2023-04-13T17:47+0400
վարչապետ
նիկոլ փաշինյան
եահկ
եահկ մինսկի խումբ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58124516_0:0:1670:940_1920x0_80_0_0_8bae430e56ed228dfd26dd7e63135214.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ զրույցում կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք, հետևողական արձագանքը: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Օսմանիի գլխավորած պատվիրակությանը։Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:Հիշեցնենք, որ այսօր Օսմանին հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Իսկ ավելի վաղ ԵԱՀԿ նախագահն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58124516_81:0:1565:1113_1920x0_80_0_0_4aaa3922d447be724e031a9a9f139682.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, նիկոլ փաշինյան, եահկ, եահկ մինսկի խումբ, երևան
վարչապետ, նիկոլ փաշինյան, եահկ, եահկ մինսկի խումբ, երևան
Փաշինյանը ԵԱՀԿ նախագահի հետ զրույցում կարևորել է Ադրբեջանի քայլերին համարժեք արձագանքը
17:37 13.04.2023 (Թարմացված է: 17:47 13.04.2023) Նիկոլ Փաշինյանն ու Բույար Օսմանին քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ զրույցում կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք, հետևողական արձագանքը: Տեղեկությունը հայտնում են
վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Օսմանիի գլխավորած պատվիրակությանը։
«Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է` ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Վարչապետը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Օսմանին իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է` նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:
Հիշեցնենք, որ այսօր
Օսմանին հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Իսկ ավելի վաղ ԵԱՀԿ նախագահն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։