https://arm.sputniknews.ru/20230413/linelu-e-lavagujny-arajik-harutjunjany-evrvopaji-tsanramarti-arajnutjan-masin-58111659.html
Լինելու է լավագույնը. Արայիկ Հարությունյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին
Լինելու է լավագույնը. Արայիկ Հարությունյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին
Sputnik Արմենիա
Եվրոպայի 40 երկրների 389 ծանրորդներ մասնակցելու են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Երևանումում։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը... 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T15:26+0400
2023-04-13T15:26+0400
2023-04-13T15:46+0400
ծանրամարտ
հայաստան
կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58109785_0:86:1551:958_1920x0_80_0_0_49d44c4b38046bed1b79ae31bca246fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը տարբերվելու է նման կարգի նախորդ առաջնություններից. բացման արարողության ժամանակ սպասվում են բազմաթիվ ու գեղեցիկ անակնկալներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց մրցումների կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։«Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վաստակելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Մենք պետք է ինչ-որ նորամուծություն առաջարկեինք, որպեսզի կարողանայինք Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնեինք։ Հիմա վստահ կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք մրցումների մեկնարկին ու անցկացմանը»,– նշեց Արայիկ Հարությունյանը։Նա վստահեցրեց, որ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը լինելու է լավագույնը եվրոպական առաջնությունների մեջ։ Քանի որ այսպիսով մենք Հայաստանը որպես երկիր ներկայացնում ենք ամբողջ Եվրոպային, նաև հնարավորություն ենք ստանում բոլորին ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը։Ասուլիսին ներկա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը ևս հաստատեցին, որ կազմկոմիտեն փայլուն է կազմակերպել մրցաշարը, և կասկածից վեր է, որ Եվրոպայի առաջնությունը Երևանում տարբերվելու է այս կարգի նախորդ առաջնություններից։Կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը ինչ ազդեցություն կունենա մրցումների վրա, ասաց` երբ Հայաստանում, անկախ ոլորտից, ինչ-որ խոշոր իրադարձություն է տեղի ունենում, դրանից առաջ սահմանին միջադեպեր են գրանցվում։«Այդպես եղավ նաև Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ։Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին։ Իսկ մենք լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս ադրբեջանցի մարզիկներին Հայաստան ժամանելու համար», – նշեց Հարությունյանը։Եվրոպայի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Փարիզ–2024-ի համար։ Իսկ Երևանի համար այն կրկնակի կարևոր է, քանի որ Հայաստանը հայտ է ներկայացրել ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը անցկացնելու համար։Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական թիմերը տղամարդկանց ու կանանց մրցումներին ներկայացված են լինելու տասական մարզիկ–մարզուհիներով։ Տղամարդիկ կմրցեն 7 քաշային կարգերում, իսկ Հայաստանի հավաքականի կանայք մեդալների համար կպայքարեն վեց քաշային կարգերում։Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ապրիլի 14–23-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58109785_172:0:1551:1034_1920x0_80_0_0_ca03189ffababf7794958698e2ee62d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, հայաստան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ծանրամարտ, հայաստան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Լինելու է լավագույնը. Արայիկ Հարությունյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին
15:26 13.04.2023 (Թարմացված է: 15:46 13.04.2023) Եվրոպայի 40 երկրների 389 ծանրորդներ մասնակցելու են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Երևանումում։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը տարբերվելու է նման կարգի նախորդ առաջնություններից. բացման արարողության ժամանակ սպասվում են բազմաթիվ ու գեղեցիկ անակնկալներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց մրցումների կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վաստակելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Մենք պետք է ինչ-որ նորամուծություն առաջարկեինք, որպեսզի կարողանայինք Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնեինք։ Հիմա վստահ կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք մրցումների մեկնարկին ու անցկացմանը»,– նշեց Արայիկ Հարությունյանը։
Նա վստահեցրեց, որ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը լինելու է լավագույնը եվրոպական առաջնությունների մեջ։ Քանի որ այսպիսով մենք Հայաստանը որպես երկիր ներկայացնում ենք ամբողջ Եվրոպային, նաև հնարավորություն ենք ստանում բոլորին ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը։
Ասուլիսին ներկա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը ևս հաստատեցին, որ կազմկոմիտեն փայլուն է կազմակերպել մրցաշարը, և կասկածից վեր է, որ Եվրոպայի առաջնությունը Երևանում տարբերվելու է այս կարգի նախորդ առաջնություններից։
«Ես հիացած եմ կատարված աշխատանքից ու, մարդկանց հետ շփելով, կարող եմ ասել, որ հայերը ոսկի սիրտ ունեն։ Վստահ եմ, որ նման կարգի ծանրամարտի մրցաշար Եվրոպայում երբևիցե չի անցկացվել, ու համոզված եմ, որ ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունն էլ կարող է անցկացվել Հայաստանում», – ասեց Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդը։
Կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը ինչ ազդեցություն կունենա մրցումների վրա, ասաց` երբ Հայաստանում, անկախ ոլորտից, ինչ-որ խոշոր իրադարձություն է տեղի ունենում, դրանից առաջ սահմանին միջադեպեր են գրանցվում։
«Այդպես եղավ նաև Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ։Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին։ Իսկ մենք լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս ադրբեջանցի մարզիկներին Հայաստան ժամանելու համար», – նշեց Հարությունյանը։
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Փարիզ–2024-ի համար։ Իսկ Երևանի համար այն կրկնակի կարևոր է, քանի որ Հայաստանը հայտ է ներկայացրել ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական թիմերը տղամարդկանց ու կանանց մրցումներին ներկայացված են լինելու տասական մարզիկ–մարզուհիներով։ Տղամարդիկ կմրցեն 7 քաշային կարգերում, իսկ Հայաստանի հավաքականի կանայք մեդալների համար կպայքարեն վեց քաշային կարգերում։
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ապրիլի 14–23-ը։