00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կլինի քննություն, թերացողները կերևան. ԳՇ պետը` Փաշինյանի հայտարարության մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՍուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանն ու Էդվարդ Ասրյանը
Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանն ու Էդվարդ Ասրյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2023
Բաժանորդագրվել
Էդվարդ Ասրյանը նշում է, որ Փաշինյանը հանձնարարարել է ապահովել պետության ռազմական անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է` Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին տեղի ունեցածի բոլոր մեղավորները կպատժվեն։ Այս մասին Ասրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Նշենք, որ այս պահին ԱԺ–ում ընթանում է Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի փակ նիստ, որին մասնակցում է նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Լրագրողներն Ասրյանից հետաքրքրվեցին, թե ինչ է արվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության ուղղությամբ։
Ի՞նչ էր ասել վարչապետը Տեղում տեղի ունեցածի մասին

Ապրիլի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղում կատարվածը պետք է չլիներ և առնվազն պետք է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա վստահեցրել էր, որ այդ սցենարը կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
«Եթե վարչապետը նշել է թերությունների մասին, ապա կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,– պատասխանեց Ասրյանը։
Հարցին, թե ինչ հանձնարարականներ է տվել Փաշինյանը, ԳՇ պետը շեշտեց` պետության ռազմական անվտանգությունն ապահովելու հանձնարարական։
Նկատառմանը, թե ինչու չեն կատարվում այդ հանձնարարականները, Ասրյանն արձագանքեց.
«Ի՞նչ գիտեք, որ չեն կատարվում»։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0