https://arm.sputniknews.ru/20230413/hhi-ev-rdishinararakan-volvorti-nerkajacucichnery-hetaqrqrvats-en-hamagvortsakcutjamb-58111359.html
ՀՀ–ի և ՌԴ–ի շինարարական ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են համագործակցությամբ
ՀՀ–ի և ՌԴ–ի շինարարական ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են համագործակցությամբ
Sputnik Արմենիա
Ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն հայկական ձեռնարկություններ և կծանոթանան արտադրանքին։ 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T15:23+0400
2023-04-13T15:23+0400
2023-04-13T15:26+0400
հայաստան
ռուսաստան
շինարարություն
արտադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58099103_0:0:1600:901_1920x0_80_0_0_5e270a869b8f06b5d38c7f138ad8e9be.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի շինարարական ոլորտի ներկայացուցիչները Երևանում Ռուս-հայկական գործարար խորհրդի բիզնես-առաքելության լիագումար նստաշրջանի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները:«Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ մեր երկիր են ժամանել ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է կապեր հաստատել երկու երկրների ներկայացուցիչների միջև, բացահայտել համագործակցության ներուժը, ինչպես նաև ռուսաստանցի հյուրերին ծանոթացնել հայաստանյան արտադրողների արտադրանքին: Բացի նստաշրջանից, նախատեսվում են նաև ռուսաստանցի հյուրերի այցելություններ շինանյութերի արտադրության հայկական ձեռնարկություններ:«Ռուս գործընկերները կարող են ծանոթանալ հայկական արտադրանքին, տեղական ընկերությունների կադրային հնարավորություններին և ավելի համարձակ ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Փորձը ցույց է տվել, որ սա արդյունավետ ձևաչափ է և յուրաքանչյուր նստաշրջանի արդյունքներով խոշոր նախագծեր են իրականացվում»,-ասաց նա։НОТИМ (Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ազգային միավորում) նախագահ Միխայիլ Վիկտորովն էլ Sputnik Արմենիային ասաց, որ Երևան է ժամանել երկու նպատակով: Առաջինը՝ պատմել ռուսական համապատասխան արտադրանքի բոլոր տեսակների մասին, երկրորդ՝ հասկանալ, թե ինչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանի շինարարական արդյունաբերությանը։«Մեր շուկաները մեծապես կախված են միմյանցից։ Ես չեմ հիշում վիճակագրությունը, թե մեր տասը շինարար-նախագծողներից քանիսն են հայ, բայց շատ են։ Բացի այդ, ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք շինարարությամբ են զբաղվում ճանապարհային և այլ ոլորտներում»,-նշեց Վիկտորովը։ՀՀ էկոնոմիկայի նախարարության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը կարևորեց Ռուսաստանի հետ համագործակցությունը առևտրատնտեսական, մասնավորապես՝ շինարարության ոլորտում: Նրա համոզմամբ՝ այս ճյուղում շինանյութերի արտադրության ոլորտում զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և կապերի հաստատման հսկայական ներուժ կա։ Նա նաև հնարավոր է համարում շինանյութերի ներմուծման փոխարինումը հայկական կամ համատեղ արտադրությամբ։«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Զուլանյանն էլ իր հերթին նշեց, որ ռուսական ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում ճանապարհաշինության մրցույթներին: Նրա հավաստմամբ՝ կառավարությունը նախատեսում է տարեկան առնվազն 500 կմ ճանապարհ կառուցել և վերանորոգել: Բացի այդ, որոշ խոշոր նախագծեր իրականացվում են տրանշներով և դրանցում կարող են ներգրավվել նաև ռուսական ընկերությունները։Անցյալ տարվա աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան հիմնադրել է Հայաստանի Հանրապետության Ռազմավարական զարգացման կենտրոնը (ՌԶԿ), որն իր աշխատանքն է սկսել Երևանում: ՌԶԿ-ի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարների կողմից 2022 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Իր գործունեության ընթացքում կենտրոնը հաշվի է առնում Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները:Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Ռուս-հայկական գործարար խորհուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնը, ինչպես նաև Եվրասիական ներդրումային գործակալությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58099103_50:0:1473:1067_1920x0_80_0_0_d3eda56e9bbe085b665c2b9570ee40ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, շինարարություն, արտադրանք
հայաստան, ռուսաստան, շինարարություն, արտադրանք
ՀՀ–ի և ՌԴ–ի շինարարական ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են համագործակցությամբ
15:23 13.04.2023 (Թարմացված է: 15:26 13.04.2023) Ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն հայկական ձեռնարկություններ և կծանոթանան արտադրանքին։
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի շինարարական ոլորտի ներկայացուցիչները Երևանում Ռուս-հայկական գործարար խորհրդի բիզնես-առաքելության լիագումար նստաշրջանի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները:
«Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը
Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ մեր երկիր են ժամանել ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է կապեր հաստատել երկու երկրների ներկայացուցիչների միջև, բացահայտել համագործակցության ներուժը, ինչպես նաև ռուսաստանցի հյուրերին ծանոթացնել հայաստանյան արտադրողների արտադրանքին: Բացի նստաշրջանից, նախատեսվում են նաև ռուսաստանցի հյուրերի այցելություններ շինանյութերի արտադրության հայկական ձեռնարկություններ:
«Ռուս գործընկերները կարող են ծանոթանալ հայկական արտադրանքին, տեղական ընկերությունների կադրային հնարավորություններին և ավելի համարձակ ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Փորձը ցույց է տվել, որ սա արդյունավետ ձևաչափ է և յուրաքանչյուր նստաշրջանի արդյունքներով խոշոր նախագծեր են իրականացվում»,-ասաց նա։
НОТИМ (Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ազգային միավորում) նախագահ Միխայիլ Վիկտորովն էլ
Sputnik Արմենիային ասաց, որ Երևան է ժամանել երկու նպատակով: Առաջինը՝ պատմել ռուսական համապատասխան արտադրանքի բոլոր տեսակների մասին, երկրորդ՝ հասկանալ, թե ինչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանի շինարարական արդյունաբերությանը։
«Մեր շուկաները մեծապես կախված են միմյանցից։ Ես չեմ հիշում վիճակագրությունը, թե մեր տասը շինարար-նախագծողներից քանիսն են հայ, բայց շատ են։ Բացի այդ, ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք շինարարությամբ են զբաղվում ճանապարհային և այլ ոլորտներում»,-նշեց Վիկտորովը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը կարևորեց Ռուսաստանի հետ համագործակցությունը առևտրատնտեսական, մասնավորապես՝ շինարարության ոլորտում: Նրա համոզմամբ՝ այս ճյուղում շինանյութերի արտադրության ոլորտում զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և կապերի հաստատման հսկայական ներուժ կա։ Նա նաև հնարավոր է համարում շինանյութերի ներմուծման փոխարինումը հայկական կամ համատեղ արտադրությամբ։
«Հայաստանում լայնածավալ շինարարություն է ընթանում, և մեզ շինարարական ռեսուրսներ են պետք։ Այդ պատճառով ռուսական ընկերությունները կարող են մասնակցել ոչ միայն պետական, այլև մասնավոր նախագծերին»,- նշեց նա։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Զուլանյանն էլ իր հերթին նշեց, որ ռուսական ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում ճանապարհաշինության մրցույթներին: Նրա հավաստմամբ՝ կառավարությունը նախատեսում է տարեկան առնվազն 500 կմ ճանապարհ կառուցել և վերանորոգել: Բացի այդ, որոշ խոշոր նախագծեր իրականացվում են տրանշներով և դրանցում կարող են ներգրավվել նաև ռուսական ընկերությունները։
Անցյալ տարվա աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան հիմնադրել է Հայաստանի Հանրապետության Ռազմավարական զարգացման կենտրոնը (ՌԶԿ), որն իր աշխատանքն է սկսել Երևանում: ՌԶԿ-ի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարների կողմից 2022 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Իր գործունեության ընթացքում կենտրոնը հաշվի է առնում Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Ռուս-հայկական գործարար խորհուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնը, ինչպես նաև Եվրասիական ներդրումային գործակալությունը: