https://arm.sputniknews.ru/20230413/herardzakvogh-zlmnery-nakhvord-tari-gvortsel-en-azat-aranc-ishkhanutjan-mijamtutjan-hrh-58105247.html
Հեռարձակող ԶԼՄ–ները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության. ՀՌՀ
Հեռարձակող ԶԼՄ–ները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության. ՀՌՀ
Sputnik Արմենիա
Մի քանի հեռարձակող 2022 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից... 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T14:04+0400
2023-04-13T14:04+0400
2023-04-13T14:38+0400
զլմ
աժ (ազգային ժողով)
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ )
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27531216_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2009f2496fbd23d5ab3377dfaffdf00.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության:Հայաստանը Ժնևում հանդես է եկել ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբԱյս մասին ԱԺ–ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով:«Ես հասկանում եմ, որ շատ ժամանակ դժվար է կոռեկտությունը պահել` հաշվի առնելով լրագրողների հաճախ սադրիչ պահվածքը։ Բայց, ամեն դեպքում, կոռեկտությունը պարտավոր են պահել բոլոր պաշտոնյաները»,– ընդգծեց Հակոբյանը։Ատելության խոսքի դեմ պայքարում ՄԻՊ-ը կհամագործակցի ՀԿ-ներից մեկի հետՀՌՀ նախագահն արձանագրեց նաև` մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ:Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27531216_83:0:1506:1067_1920x0_80_0_0_8119f44fdd176bb6dd11fdbcace43383.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զլմ, աժ (ազգային ժողով), հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ )
զլմ, աժ (ազգային ժողով), հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), տիգրան հակոբյան (հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ )
Հեռարձակող ԶԼՄ–ները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության. ՀՌՀ
14:04 13.04.2023 (Թարմացված է: 14:38 13.04.2023) Մի քանի հեռարձակող 2022 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության:
Այս մասին ԱԺ–ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:
«Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ մեր գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Մի քանի հեռարձակող մեր ուշադրությունն է հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը:
Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով:
«Ես հասկանում եմ, որ շատ ժամանակ դժվար է կոռեկտությունը պահել` հաշվի առնելով լրագրողների հաճախ սադրիչ պահվածքը։ Բայց, ամեն դեպքում, կոռեկտությունը պարտավոր են պահել բոլոր պաշտոնյաները»,– ընդգծեց Հակոբյանը։
ՀՌՀ նախագահն արձանագրեց նաև` մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ:
Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման: