https://arm.sputniknews.ru/20230413/hajastany-patrast-e-het-qashel-zvorqery-pashinjany-pataskhanel-e-emin-58090757.html
Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին
Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առաջարկի իրականացման միակ խոչընդոտը Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն է։ 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T11:37+0400
2023-04-13T11:37+0400
2023-04-13T11:38+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363481_0:0:2304:1296_1920x0_80_0_0_73361f4b1d34d10f2241232c3f5bb141.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրամիության դիվանագիտական ծառայության առաջարկությունները և սահմանի երկայնքով հետ քաշել զորքերը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Եվրամիության դիվանագիտական ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր` նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը։ Ասվում էր նաև, որ կողմերի զինված ուժերը պետք է ներկայիս սահմանից անվտանգ հեռավորություն պահպանեն միջադեպերը բացառելու համար։ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կարպերի վերաբացմանը նախկինում բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54363481_326:0:2054:1296_1920x0_80_0_0_e6c34065d32f4379a78e20471694e667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն
Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին
11:37 13.04.2023 (Թարմացված է: 11:38 13.04.2023) Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առաջարկի իրականացման միակ խոչընդոտը Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն է։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրամիության դիվանագիտական ծառայության առաջարկությունները և սահմանի երկայնքով հետ քաշել զորքերը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրամիության դիվանագիտական ծառայությունը երեկ
հայտարարություն էր տարածել, որում ասվում էր` նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը։ Ասվում էր նաև, որ կողմերի զինված ուժերը պետք է ներկայիս սահմանից անվտանգ հեռավորություն պահպանեն միջադեպերը բացառելու համար։
«Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է խոչընդոտում նման լուծումը, նա սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային պայմանավորվածությունների չկատարելու իր գործելակերպը»,– նշեց նա` ավելացնելով, որ դա վերաբերում է գերիների ազատ արձակմանը, ուժի չկիրառմանը, Լաչինի միջանցքի անխափան գործունեությանը։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կարպերի վերաբացմանը նախկինում բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։