https://arm.sputniknews.ru/20230413/em-um-migrantneri-nerhvosqi-pattsharvov-gvortsvoghutjunneri-nvor-tsragir-en-mshakum-58119888.html
ԵՄ-ում միգրանտների ներհոսքի պատճառով գործողությունների նոր ծրագիր են մշակում
ԵՄ-ում միգրանտների ներհոսքի պատճառով գործողությունների նոր ծրագիր են մշակում
Sputnik Արմենիա
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ երկարաժամկետ ծրագիրը կընդունվի 2024 թվականի փետրվարին։ 13.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-13T16:27+0400
2023-04-13T16:27+0400
2023-04-13T16:27+0400
միգրանտ
եվրամիություն
իտալիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/18/48827234_0:84:1600:984_1920x0_80_0_0_3d6f8ed0dbe7f1a3d8f3d7da4a578420.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Եվրահանձնաժողովը Միջերկրական ծով միգրանտների ներհոսքի հետ կապված գործողությունների նոր ծրագիր է մշակում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ երկարաժամկետ ծրագիրը կընդունվի 2024 թվականի փետրվարին, իսկ ներկայում ԵՄ երկրները Միջերկրական ծովի շրջանում միգրացիոն խնդիրները լուծելիս առաջնորդվում են նոյեմբերին մշակված գործողությունների օպերատիվ ծրագրով:Միջերկրական ծովով ամեն օր Ապենիններ ժամանող միգրանտների շուրջ ստեղծված իրավիճակը կրկին Իտալիայի ներքաղաքական բանավեճի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ փետրվարի լույս 26-ի գիշերը Հոնիական ծովում փոթորկի ժամանակ Կալաբրիայի ափերի մոտ խորտակվել է փախստականներ տեղափոխող նավը: Փրկվածների վկայությամբ՝ նավում եղել է Իրանի, Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի մոտ 180 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 90 մարդ նավաբեկության զոհ է դարձել։ Իտալիայի հարավում ավելի քան 30 միգրանտ է խեղդվել ծովում
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/18/48827234_90:0:1511:1066_1920x0_80_0_0_e81925ce13a85e7b65934922b96461f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրանտ, եվրամիություն, իտալիա
միգրանտ, եվրամիություն, իտալիա
ԵՄ-ում միգրանտների ներհոսքի պատճառով գործողությունների նոր ծրագիր են մշակում
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ երկարաժամկետ ծրագիրը կընդունվի 2024 թվականի փետրվարին։
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Եվրահանձնաժողովը Միջերկրական ծով միգրանտների ներհոսքի հետ կապված գործողությունների նոր ծրագիր է մշակում։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
«Եվրահանձնաժողովը երկվեկտոր մոտեցում է որդեգրել, որը ֆինանսական օգնություն է նախատեսում գործողությունների իրականացման համար և կայուն երկարաժամկետ ծրագիր մշակում, որն այս պահին քննարկման փուլում է», - ասել է նա։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ երկարաժամկետ ծրագիրը կընդունվի 2024 թվականի փետրվարին, իսկ ներկայում ԵՄ երկրները Միջերկրական ծովի շրջանում միգրացիոն խնդիրները լուծելիս առաջնորդվում են նոյեմբերին մշակված գործողությունների օպերատիվ ծրագրով:
Միջերկրական ծովով ամեն օր Ապենիններ ժամանող միգրանտների շուրջ ստեղծված իրավիճակը կրկին Իտալիայի ներքաղաքական բանավեճի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ փետրվարի լույս 26-ի գիշերը Հոնիական ծովում փոթորկի ժամանակ Կալաբրիայի ափերի մոտ խորտակվել է փախստականներ տեղափոխող նավը: Փրկվածների վկայությամբ՝ նավում եղել է Իրանի, Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի մոտ 180 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 90 մարդ նավաբեկության զոհ է դարձել։