https://arm.sputniknews.ru/20230412/tegh-gjughi-mvot-haj-zintsarajvoghneri-spanutjan-depqervov-qreakan-varujtner-en-nakhadzernvel-58055776.html
Տեղ գյուղի մոտ հայ զինծառայողների սպանության դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել
Տեղ գյուղի մոտ հայ զինծառայողների սպանության դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի զինծառայողները տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են և կրակոցներ արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ ՔԿ–ն ներկայացրել է... 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T17:07+0400
2023-04-12T17:07+0400
2023-04-12T17:14+0400
տեղ
կրակոց
սյունիք
քրեական գործ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
սպանություն
սահման
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտ ՀՀ ԶՈւ զինծառայողների սպանության և վիրավորվելու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների նշված հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈւ 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ովքե՞ր են Տեղ գյուղում զոհված 4 երիտասարդները. մանրամասներՀաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, (սպանությունը՝ կապված անձի պետական, մասնագիտական, ծառայողական պարտքի կատարման հետ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), ինչպես նաև 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Տեղի ունեցածի կապակցությամբ ստեղծվել է քննչական խումբ։
https://arm.sputniknews.ru/20230412/tegh-gjughi-sahmanin-teghi-unecats-adrbejanakan-sadranqy-karvogh-er-kankhvel-sejran-ohanjan-58035841.html
տեղ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղ, կրակոց, սյունիք, քրեական գործ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սպանություն, սահման, զինծառայող
տեղ, կրակոց, սյունիք, քրեական գործ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սպանություն, սահման, զինծառայող
Տեղ գյուղի մոտ հայ զինծառայողների սպանության դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել
17:07 12.04.2023 (Թարմացված է: 17:14 12.04.2023) Ադրբեջանցի զինծառայողները տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են և կրակոցներ արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ ՔԿ–ն ներկայացրել է նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտ ՀՀ ԶՈւ զինծառայողների սպանության և վիրավորվելու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներին։ Այնուհետև ռասայական, ազգային, էթնիկ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով հրազենային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ապա Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ԶՈւ զինծառայողների և մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել նաև այլ զինատեսակներից»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների նշված հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈւ 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, (սպանությունը՝ կապված անձի պետական, մասնագիտական, ծառայողական պարտքի կատարման հետ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), ինչպես նաև 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Տեղի ունեցածի կապակցությամբ ստեղծվել է քննչական խումբ։