00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարունակում են կռվել, և պատերա՞զմ է սկսվում. Խաչատրյանը խոսեց բանակցությունների մասին

© Photo : provided by Armen KhachatryanԱրմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Արմեն Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմեն Խաչատրյանը նշեց, որ մեր զինվորներն Ադրբեջանի սանձարձակությանը հստակ պատասխան են տվել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Բանակն իր առջև դրած խնդիրը դժվարությամբ, բայց փայլուն է կատարել։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։
«Այդտեղ անընդհատ բանակցություններ են ընթանում` ամեն ինչ անում են, որ ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։ Երեկ էլ ադրբեջանցիներն իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել են մեր դիրքերին, որ ինչ-որ բան բանակցեն։ Եկել-պահանջել են, որ ինժեներական աշխատանքներ չկատարեն, մերոնք էլ պատասխան են տվել, ու հետո մարտական գործողություններ են սկսել։ Մեր զինվորներն Ադրբեջանի սանձարձակությանը հստակ պատասխան են տվել»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` այդ հատվածում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ են կատարվել, ինչն ադրբեջանցիներին դուր չի գալիս։ Խաչատրյանը վստահեցնում է, որ ինժեներական աշխատանքները շարունակվում են։
Նա նշեց նաև, որ մարտերը դադարեցվել են երկու երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում.
«Այսինքն` հարցը դրվել է այսպես` շարունակո՞ւմ են կռվել, զոհեր տալ և դա վերաճում է պատերազմի, թե՞ դադարեցնում են մարտերը։ Որոշել են դադարեցնել»։
Նա հավելեց, որ իրավիճակը կայուն մնալու հարցով որևէ երաշխիքներ չկան։
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայկական կողմը դիրքային կորուստներ չունի. ՊՆ
Խաչատրյանը շեշտեց` եթե մեր բանակը կոշտ պատասխան չտար ադրբեջանցիներին, ապա հնարավոր էր` դիրքային փոփոխություններ լինեին։
Պատասխանելով հարցին, թե ինչու Տեղ գյուղի սահմանային հատվածում սահմանապահներ չեն տեղակայվում, այլ կանոնավոր զորքն է տարածքը պաշտպանում` Խաչատրյանը հայտնեց, որ սահմանապահ զորքերը նման հնարավորություններ և ռեսուրսներ չունեն լայնածավալ հարձակմանը դիմակայելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0