https://arm.sputniknews.ru/20230412/scenary-kankhatesvel-er-handznararakani-katarumy-dzakhvoghvec-pashinjany-teghi-depqeri-masin-58062602.html
Սցենարը կանխատեսվել էր, հանձնարարականի կատարումը ձախողվեց. Փաշինյանը` Տեղի դեպքերի մասին
Սցենարը կանխատեսվել էր, հանձնարարականի կատարումը ձախողվեց. Փաշինյանը` Տեղի դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքում տեղի ունեցած դեպքերին պետք է հաջորդեն վարչական հետևանքները և քննարկումները։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T18:39+0400
2023-04-12T18:39+0400
2023-04-14T11:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տեղ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1528/66/15286670_0:46:1620:957_1920x0_80_0_0_471120781c230381b1e6e93f9cfe04e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկրորդ կարծիք չկա` Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրույժ։ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին` անդրադառնալով Տեղում ստեղծված իրավիճակին` ադրբեջանական զորքերի շարժից մինչև երեկվա մարտեր։Նրա խոսքով` սրան պետք է հաջորդեն վարչական հետևանքները և խորը քննարկումները:Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
տեղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1528/66/15286670_0:0:1440:1080_1920x0_80_0_0_d0e1f5ceabc5b6be9906008395ec5575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տեղ, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, տեղ, ադրբեջան
Սցենարը կանխատեսվել էր, հանձնարարականի կատարումը ձախողվեց. Փաշինյանը` Տեղի դեպքերի մասին
18:39 12.04.2023 (Թարմացված է: 11:55 14.04.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքում տեղի ունեցած դեպքերին պետք է հաջորդեն վարչական հետևանքները և քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկրորդ կարծիք չկա` Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրույժ։ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին` անդրադառնալով Տեղում ստեղծված իրավիճակին` ադրբեջանական զորքերի շարժից մինչև երեկվա մարտեր։
«Սրանք կոնկրետ այն իրավիճակային դեպքերից են, որ կանխատեսելի էր, և այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, հանձնարարականներ տվել։ Իմ գնահատմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ Տեղում, պետք է չլիներ, և առնվազն պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ` այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սրան պետք է հաջորդեն վարչական հետևանքները և խորը քննարկումները:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին
հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին
հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։