00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն Պենտագոնի արտահոսքից առաջ էր տեղյակ ՆԱՏՕ–ի երկրների մարտիկների մասին. Պեսկով

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Բաժանորդագրվել
Դմիտրի Պեսկովի խոսքով` ՆԱՏՕ–ի երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի հրանահգիչներն ու մարտիկները մասնակցել են ուկրաինական մարտերին։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը դեռ Պենտագոնից արտահոսքի մասին հրապարակումներից առաջ է տեղեկություններ ունեցել այն մասին, որ ՆԱՏՕ–ի երկրների հրահանգիչներն ու մարտիկները մասնակցում են Ուկրաինայում մարտական գործողություններին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես և բոլորը, մենք տեղյակ չենք, թե այդ փաստաթղթերն ինչքանով են համապատասխանում իրականությանը, սակայն եթե դրանք մոռանանք, դեռ այդ փաստաթղթերի հայտնվելուց շատ առաջ մենք տեղյակ էինք և նախկինի պես տեղեկություններ ունենք այն մասին, որ ՆԱՏՕ–ի երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հրահանգիչներ և մարտիկներ մասնակցում են մարտական գործողություններին»,– ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Guardian թերթն ուսումնասիրել էր ամերիկյան հետախուզության տվյալների արտահոսքից հետո համացանցում հայտնված փաստաթղթերի մի մասը և հայտնել, որ փաստաթղթերի համաձայն` Ուկրաինայի տարածքում իբրև թե ներկա են եղել ՆԱՏՕ–ի երկրների հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումների մարտիկներ։ Մասնավորապես հայտնել էին, որ զինծառայողների մեծ մասը բրիտանացի է եղել, նրանց թիվը կազմել է մինչև 50 մարդ։
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքը կարող է դժվարացնել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային
ԶԼՄ–ները գրում էին, որ Պենտագոնը հետաքննում է սոցցանցում նյութերի արտահոսքը, որոնցում նկարագրվում է ուկրաինական զորքի վիճակը և դրա ուժեղացմանն ուղղված` ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի ծրագրերը։ New York Times պարբերականը նշել է, որ փաստաթղթերը, որոնք թվագրվում են մարտի սկզբով, իբրև թե տարածվում են ռուսական կառավարամետ Telegram ալիքներում։ Պնդում էին, որ համացանցում կարող էր ավելի քան 100 փաստաթուղթ հայտնվել, տեղի ունեցածի վնասը գնահատվում է որպես զգալի։
Պենտագոնի «գաղտնիքները». Ռուսաստանը հանգիստ հետևում է կրկեսին
Լրահոս
0