https://arm.sputniknews.ru/20230412/rd-khaghaghapahnern-arcakhum-hradadari-rezhimi-4-khakhtum-en-ardzanagrel-58071941.html
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի 4 խախտում են արձանագրել
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի 4 խախտում են արձանագրել
Sputnik Արմենիա
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T20:43+0400
2023-04-12T20:43+0400
2023-04-12T20:57+0400
ռուս
խաղաղապահներն արցախում
արցախ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կրակոց
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25764280_0:251:3068:1978_1920x0_80_0_0_3b80df9df2c8bb52cf5927ec321e90cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի 2 խախտում. ՌԴ ՊՆՌուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25764280_310:0:3041:2048_1920x0_80_0_0_58d5c6bbccfa1395de88b4bf5663c670.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուս, խաղաղապահներն արցախում, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, հրադադար
ռուս, խաղաղապահներն արցախում, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կրակոց, հրադադար
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի 4 խախտում են արձանագրել
20:43 12.04.2023 (Թարմացված է: 20:57 12.04.2023) Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել: Այս մասին ասվում է
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: