https://arm.sputniknews.ru/20230412/nvor-dzevavvorvats-bnagtserum-banakcutjun-kvochvatsn-inchpes-e-linum-pvokhnakharari-pataskhany-58039190.html
Նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է լինում. փոխնախարարի պատասխանը
Նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է լինում. փոխնախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ իրավիճակ է լինում` հրամանատարը տեղում արձագանքում է և չի թողնում փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T13:16+0400
2023-04-12T13:16+0400
2023-04-12T13:17+0400
արման սարգսյան
տեղ
սյունիք
հայաստան
ադրբեջան
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55525247_0:98:1024:674_1920x0_80_0_0_9aace7d9d6c0d9151c9d99b2adbd87fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է ադրբեջանցիների հետ այս կամ այն հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտություն առաջանալ։ ԱԺ–ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է կանոնակարգվում, ո՞վ է լիազորություն տալիս որևէ մեկին բանակցելու ադրբեջանցիների հետ և հայկական կողմին մոտեցող ադրբեջանցիների վրա կրակ չբացելու համար։Իսկ թե ո՞վ է որոշում սահմանագիծը, ապա Սարգսյանը հիշեցրեց, որ կա համապատասխան հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստեղծված, որոնք էլ սահմանազատման հարցերով են զբաղվում և համապարփակ լուծումներ են տալու։ Սակայն տեղային վեճերը, որոնք ծագում են քարտեզների և այլ պնդումների միջոցով, լուծվում են հենց տեղում` բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների միջոցով։ Փոխնախարարի խոսքով` տեղում իրավիճակ է լինում, որ հրամանատարն արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։«Երեկվա դեպքը բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով չի տեղի ունեցել, այլ ադրբեջանցիների կողմից կոնկրետ սադրանք է եղել»,–հավելեց փոխնախարարը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել. Սեյրան Օհանյան
տեղ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55525247_65:0:1009:708_1920x0_80_0_0_ad6d83ebda3c65e6c8b8b1616ca942d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման սարգսյան, տեղ, սյունիք, հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան
արման սարգսյան, տեղ, սյունիք, հայաստան, ադրբեջան, տիգրան աբրահամյան
Նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է լինում. փոխնախարարի պատասխանը
13:16 12.04.2023 (Թարմացված է: 13:17 12.04.2023) Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ իրավիճակ է լինում` հրամանատարը տեղում արձագանքում է և չի թողնում փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է ադրբեջանցիների հետ այս կամ այն հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտություն առաջանալ։ ԱԺ–ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է կանոնակարգվում, ո՞վ է լիազորություն տալիս որևէ մեկին բանակցելու ադրբեջանցիների հետ և հայկական կողմին մոտեցող ադրբեջանցիների վրա կրակ չբացելու համար։
«Եթե տեղի են ունենում բանակցություններ որևէ տեղում, որպես կանոն, դա տեղի է ունենում հրամանատարների միջոցով` ներքին պայմանավորվածությունների հիման վրա։ Փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունն անգամ բանակցության ձև է։ Տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտումներից հետո»,–ասաց Սարգսյանը։
Իսկ թե ո՞վ է որոշում սահմանագիծը, ապա Սարգսյանը հիշեցրեց, որ կա համապատասխան հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստեղծված, որոնք էլ սահմանազատման հարցերով են զբաղվում և համապարփակ լուծումներ են տալու։ Սակայն տեղային վեճերը, որոնք ծագում են քարտեզների և այլ պնդումների միջոցով, լուծվում են հենց տեղում` բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների միջոցով։ Փոխնախարարի խոսքով` տեղում իրավիճակ է լինում, որ հրամանատարն արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։
«Երեկվա դեպքը բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով չի տեղի ունեցել, այլ ադրբեջանցիների կողմից կոնկրետ սադրանք է եղել»,–հավելեց փոխնախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում,
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: