https://arm.sputniknews.ru/20230412/mvot-apagajum-zinvvorakan-nvor-hamazgest-kunenanq-arman-sargsjan-58042975.html
Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան
Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան
Sputnik Արմենիա
Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T14:08+0400
2023-04-12T14:08+0400
2023-04-12T14:08+0400
արման սարգսյան
համազգեստ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25035951_0:147:1601:1047_1920x0_80_0_0_25dcd182e5c1e08f908788dce95db25f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այսուհետ վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ ԱԺ–ում, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։Նրա խոսքով` զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա և դա կարգավորման կարիք ունի, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է զինվորական համազգեստ ձեռք բերել։ Սակայն, ըստ Սարգսյանի, սանկցիաների պատճառով իրավիճակը կփոխվի, քանի որ կրողն անպայմանորեն պատասխանատվության կենթարկվի։Սարգսյանը հավելեց` առաջիկայում կփոխվի ԶՈւ համազգեստը․«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացն սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»։ Զինվորին արգելելով սմարթֆոն կրել` կկանխվեն նաև խաղադրույք կատարելու դեպքերը. փոխնախարարՀիշեցնենք, որ օրենքների փոփոխություններով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը։ Արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ էլ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումներին։ Պայմանագրային զինծառայողների համար էլ սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև տասը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։ Զինծառայողներին կարգելվի նաև սմարթֆոններ օգտագործելը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/17/25035951_0:0:1421:1065_1920x0_80_0_0_f5047cf52b62db97c880c3d931ddc764.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման սարգսյան, համազգեստ, բանակ
արման սարգսյան, համազգեստ, բանակ
Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան
Պաշտպանության փոխնախարարը հայտնեց, որ զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այսուհետ վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ ԱԺ–ում, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Սա վերաբերելու է տվյալ պահին կառավարության կողմից սահմանած զինվորական համազգեստին»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա և դա կարգավորման կարիք ունի, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է զինվորական համազգեստ ձեռք բերել։ Սակայն, ըստ Սարգսյանի, սանկցիաների պատճառով իրավիճակը կփոխվի, քանի որ կրողն անպայմանորեն պատասխանատվության կենթարկվի։
Սարգսյանը հավելեց` առաջիկայում կփոխվի ԶՈւ համազգեստը․«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացն սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»։
Հիշեցնենք, որ օրենքների փոփոխություններով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը։
Արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ էլ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումներին։ Պայմանագրային զինծառայողների համար էլ սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև տասը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։
Զինծառայողներին կարգելվի նաև սմարթֆոններ օգտագործելը։