https://arm.sputniknews.ru/20230412/menq-kankhatesum-einq-zakharvovan-haravajin-kvovkasum-em-gvortsvoni-masin-58049811.html
«Մենք կանխատեսում էինք»․ Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ գործոնի մասին
«Մենք կանխատեսում էինք»․ Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ գործոնի մասին
Sputnik Արմենիա
Այն երկրները, որոնք չեն զբաղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, ըստ Զախարովայի, չեն կարող հավելյալ արժեք ավելացնել գործընթացին: 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T15:57+0400
2023-04-12T15:57+0400
2023-04-12T16:01+0400
հայաստան
ռուսաստան
կովկաս
եվրամիություն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55153100_0:0:1658:933_1920x0_80_0_0_329d0f4a5c3d5c56b4e0459f9479081f.jpg
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքը։Նա կրկնել է, որ Հարավային Կովկասում այլ խաղացողների, կառույցների ընդգրկումը, որոնք երբեք չեն զբաղվել այդ հին հակամարտության կարգավորմամբ, հավելյալ արժեք չի ունենա։ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան համապատասխան վերլուծություն է կատարել, իր տեսակետը նաև նախկինում է հայտնել։«Մենք դա արդեն գնահատել ենք, ներկայացրել ենք մեր վերլուծությունը և կանխատեսել ենք անխուսափելին։ Հիմա սկսում ենք դառնությամբ ու ափսոսանքով դիտարկել ու խորհել տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կառուցողական դրսևորելու, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում․․․»,- ավելացրել է նա:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0a/55153100_133:0:1377:933_1920x0_80_0_0_03854a61274de65ed90c761f0984d058.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կովկաս, եվրամիություն, մարիա զախարովա
հայաստան, ռուսաստան, կովկաս, եվրամիություն, մարիա զախարովա
«Մենք կանխատեսում էինք»․ Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ գործոնի մասին
15:57 12.04.2023 (Թարմացված է: 16:01 12.04.2023) Այն երկրները, որոնք չեն զբաղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, ըստ Զախարովայի, չեն կարող հավելյալ արժեք ավելացնել գործընթացին:
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում արևմտյան երկրների ակտիվացումը լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած դեպքը։
Նա կրկնել է, որ Հարավային Կովկասում այլ խաղացողների, կառույցների ընդգրկումը, որոնք երբեք չեն զբաղվել այդ հին հակամարտության կարգավորմամբ, հավելյալ արժեք չի ունենա։
«Եվ հայտարարված արդյունքը (խաղաղության հասնելը) չի լինի։ Փոխարենը, ցավոք, կհանգեցնի սրացման, ապակայունացման և կշեղի նախատեսված խաղաղ կարգավորմանը հասնելուց»,-նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան համապատասխան վերլուծություն է կատարել, իր տեսակետը նաև նախկինում է հայտնել։
«Մենք դա արդեն գնահատել ենք, ներկայացրել ենք մեր վերլուծությունը և կանխատեսել ենք անխուսափելին։ Հիմա սկսում ենք դառնությամբ ու ափսոսանքով դիտարկել ու խորհել տարբեր դրսևորումների մասին, թե ինչպես է արտաքին խաղացողների միջամտության պատճառով, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց կառուցողական դրսևորելու, լրացուցիչ ապակայունացում ստեղծվում․․․»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում,
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: