00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու դիտորդները չզսպեցին էսկալացիան. քաղաքագետը` ԵՄ առաքելության նպատակների մասին

© Sputnik / Aram NersesyanԵՄ դրոշը դիտորդական առաքելության ավտոմեքենայի վրա
ԵՄ դրոշը դիտորդական առաքելության ավտոմեքենայի վրա - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Բաժանորդագրվել
Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը Սյունիքում եվրոպական դիտորդական առաքելության գտնվելու ընթացքում առաջին խոշոր էսկալացիան էր՝ կրակոցներով և մեծ թվով զոհերով: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է սահմանային իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵՄ դիտորդների նպատակը ո՛չ Հայաստանի անվտանգությունն է, ո՛չ էլ նրա տարածքային ամբողջականությունը։ Նրանք բավականին արդյունավետ քայլեր են ձեռնարկում իրենց բուն նպատակներին հասնելու համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԵՄ դիտորդական առաքելության գնահատականների և հայտարարությունների ակնկալիքներին։
Երեկ ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել և կրակ բացել Սյունիքի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Դրա հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
«Քանի որ քարոզչական շատ մեծ փուչիկ էր փչվել այն մասին, որ ԵՄ դիտորդները կգան և իրենց հեռադիտակներով կհաստատեն խաղաղություն սահմանին, տրամաբանական է, որ քաղաքացիների մոտ հարց կարող է առաջանալ` ինչո՞ւ այդ խաղաղությունը չի հաստատվում։ Սակայն հայտնի խոսք կա` «Ваши ожидания — ваши проблемы», այս արտահայտությունն իսկապես համապատասխանում է հասարակության սպասումներին...»,–նշեց մեր զրուցակիցը։
Մաթևոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում նախորդ տարվա աշնանը 2 ամիս աշխատել է ևս մեկ մոնիթորինգային առաքելություն։ Այդ ընթացքում սահմանին 10-ից ավելի միջադեպ է տեղի ունեցել, սակայն եվրոպացի դիտորդների կողմից այդպես էլ որևէ գնահատական կամ հայտարարություն չի հնչել:
Իսկ այդ առաքելության`սահմանային միջադեպերի և էսկալացիայի զսպման վերաբերյալ հայտարարությունները, նրա խոսքով, «պրոտոկոլային են»։
ԵՄ բուն առաքելության վերաբերյալ ինքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Ազգային ժողովում, որ գալիս են վերահսկելու ռուս խաղաղապահ զորքի տեղաշարժը։ Իսկ Politico պարբերականն էլ ավելի շատ լույս սփռեց` գրելով, որ Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդներն իրենց ստացած տեղեկությունները փոխանցում են ադրբեջանական կողմին։
«Ստացվում է, որ դիտորդներն իրենց նպատակին ուղղված քայլերը էֆեկտիվ ձեռնարկում են»,–ասաց Մաթևոսյանը։
Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ Հայաստանը հրաժարվել էր ՀԱՊԿ զորավարժություններից, ինչպես նաև առկախված է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման հարցը, ուստի չի բացառվում, որ սահմանին տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունեն հայ-ռուսական ներկայիս ճգնաժամային հարաբերությունները։
Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցների արդյունքում տարբեր տեղեկություններ են հայտնվում Կրեմլի և Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքերում:
«Կրեմլի կայքում մենք տեսնում ենք, որ Փաշինյան–Պուտին վերջին հեռախոսազրույցի ընթացքում խոսք է եղել խաղաղության պայմանագրի վերաբերյալ, իսկ հայկական կողմում դրա մասին տեղեկություն չկա։ Սա խոսում է նրա մասին, որ հայկական կողմը ֆունդամենտալ առումով իր համար արդեն ընտրություն է կատարել ու այդ «խաղաղության պայմանագիրը» գնալու է ստորագրելու արևմտյան հարթակում։ Սա վկայում է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով նվազել է»,–ասաց Մաթևոսյանը։
Առկա ճեղքվածքը Հայաստանի և իր դաշնակցի միջև հարաբերություններում առաջինը ֆիքսում է Ադրբեջանը և փաստորեն նաև օգտվում է դրանից և փորձում է իր նպատակներն իրագործել։
Ի դեպ, արևմտյան հարթակների մասին. ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` մայիսին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ սպասվում է Փաշինյան–Ալիև հանդիպումը։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ Տեղ գյուղում տեղի ունեցողը կարող է կապված լինել սպասվող հանդիպման հետ։ Ադրբեջանը հավատարիմ է մնում իր սովորությանը և սպասվող հանդիպումներից առաջ սրում է իրավիճակը սահմանին և սադրանքների գնում։ Այդպես է եղել նաև 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ Պրահայում նախատեսվում էր քառակողմ հանդիպում։
Ի՞նչ որոշվեց Պրահայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցեց Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակՀայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով 2 կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Լրահոս
0