https://arm.sputniknews.ru/20230412/hro-zinvvorakannery-hajastani-lernerum-hretanajin-karusel-en-nerkajacrel-58025971.html
ՀՌՕ զինվորականները Հայաստանի լեռներում հրետանային «կարուսել» են ներկայացրել
ՀՌՕ զինվորականները Հայաստանի լեռներում հրետանային «կարուսել» են ներկայացրել
Sputnik Արմենիա
ՀՌՕ ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային ստորաբաժանումներին։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T09:39+0400
2023-04-12T09:39+0400
2023-04-12T12:20+0400
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
հայաստան
վարժանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57980577_0:97:1200:772_1920x0_80_0_0_0a52431e3aa3a7f3a458426e58ab432b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները ձմեռային ստուգատեսի շրջանում «Ալագյազ» զորավարժարանում պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։«Հրետանին 1-15 կմ հեռավորության վրա գտնվող առանձին և խմբային թիրախներ է ոչնչացրել` կիրառելով նավիգացիոն սարքերով, բալիստիկ կայաններով, կողմնացույցներով և կապի ժամանակակից միջոցներով աշխատելու հմտությունները։ Կրակի վարման խնդիրները ևս իրականացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ անմիջական նշանառմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։Բացի այդ, ՀՌՕ զինծառայողները կատարել են հրետանային «կարուսել», որի ընթացքում հետախուզական միջոցառումներ են անցկացրել, մշակել մարտի ընթացքում իրականացվող մանևրումները, քողարկումներն ու պայմանական հակառակորդի հրետանային միջոցներով խաբուսիկ գործողությունների կիրառումը։Նշվում է նաև, ՀՌՕ ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային ստորաբաժանումներին։Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57980577_67:0:1134:800_1920x0_80_0_0_dd07a1b2e393c08e8c06a4fe72e8e031.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային ռազմական օկրուգ (հռօ), հայաստան, վարժանք
հարավային ռազմական օկրուգ (հռօ), հայաստան, վարժանք
ՀՌՕ զինվորականները Հայաստանի լեռներում հրետանային «կարուսել» են ներկայացրել
09:39 12.04.2023 (Թարմացված է: 12:20 12.04.2023) ՀՌՕ ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային ստորաբաժանումներին։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները ձմեռային ստուգատեսի շրջանում «Ալագյազ» զորավարժարանում պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Հրետանին 1-15 կմ հեռավորության վրա գտնվող առանձին և խմբային թիրախներ է ոչնչացրել` կիրառելով նավիգացիոն սարքերով, բալիստիկ կայաններով, կողմնացույցներով և կապի ժամանակակից միջոցներով աշխատելու հմտությունները։ Կրակի վարման խնդիրները ևս իրականացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ անմիջական նշանառմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՀՌՕ զինծառայողները կատարել են հրետանային «կարուսել», որի ընթացքում հետախուզական միջոցառումներ են անցկացրել, մշակել մարտի ընթացքում իրականացվող մանևրումները, քողարկումներն ու պայմանական հակառակորդի հրետանային միջոցներով խաբուսիկ գործողությունների կիրառումը։
«Պայմանական հակառակորդի թիրախների տեղորոշումը, բարձրլեռնային պայմաններում հակառակորդի մարտավարական դեսանտի իջեցման ժամանակ արագ շարժվող և անշարժ թիրախների ուղղությամբ կրակի վարման ընթացքն իրականացվել է ԱԹՍ–ների հաշվարկների հետ փոխգործակցությամբ», – հայտնում է մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, ՀՌՕ ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերը կրակային աջակցություն են ցուցաբերել մոտոհրաձգային ստորաբաժանումներին։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներ։