https://arm.sputniknews.ru/20230412/hajastany-mardu-iravunqneri-nvor-pashtpan-uni-qpakannery-miadzajn-yntrecin-57991809.html
Հայաստանը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի. ՔՊ–ականները միաձայն ընտրեցին
Հայաստանը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի. ՔՊ–ականները միաձայն ընտրեցին
Sputnik Արմենիա
Մինչ ընտրությունը Անահիտ Մանասյանը ելույթ էր ունեցել և շեշտել, որ անելու է առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիովին... 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T10:10+0400
2023-04-12T10:10+0400
2023-04-12T10:49+0400
հհ միպ
անահիտ մանասյան
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57046501_0:0:1601:901_1920x0_80_0_0_6d6e84103aef72178deb6f05d83f4142.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի իշխող խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանին։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։Ընտրությունը գաղտնի էր, պատգամավորներից 69–ը կողմ է քվեարկել։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։Նշենք, որ Անահիտ Մանասյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ապա ուսանել է նաև ասպիրանտուրայում։ 2016 թվականին մի քանի ամիս սովորել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։Մինչ օրս Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն էր։Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր Քրիստինե Գրիգորյանը։ Նա հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխվելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարել է 1 տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57046501_36:0:1457:1066_1920x0_80_0_0_3f6aeb389c4209710618112a1e63354d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հհ միպ, անահիտ մանասյան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հայաստանը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի. ՔՊ–ականները միաձայն ընտրեցին
10:10 12.04.2023 (Թարմացված է: 10:49 12.04.2023) Մինչ ընտրությունը Անահիտ Մանասյանը ելույթ էր ունեցել և շեշտել, որ անելու է առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիովին զերծ պահելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի իշխող խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանին։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։
Ընտրությունը գաղտնի էր, պատգամավորներից 69–ը կողմ է քվեարկել։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։
Մինչ ընտրությունը Մանասյանը ելույթ էր ունեցել և շեշտել, որ անելու է առավելագույնը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքականացվածությունից լիովին զերծ պահելու համար։ Նա հայտարարել է, որ այս պաշտոնում իր հիմնական գործիքը չի համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելն ու ընդգծել է, որ ինքը կողմնակից է բոլոր հարցերը կարգավորել կրթության միջոցով և դեմ է ցանկացած տեսակի բիրտ ուժի կիրառմանը։
Նշենք, որ Անահիտ Մանասյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, ապա ուսանել է նաև ասպիրանտուրայում։ 2016 թվականին մի քանի ամիս սովորել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Մինչ օրս Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն էր։
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր Քրիստինե Գրիգորյանը։ Նա հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխվելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարել է 1 տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։