https://arm.sputniknews.ru/20230412/hajastani-ev-turqiaji-mijev-halvocqy-kogni-taratsashrjanum-iravitshaki-arvoghjacmany-rd-agn-58054775.html
Հայաստանի և Թուրքիայի միջև «հալոցքը» կօգնի տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի միջև «հալոցքը» կօգնի տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանն աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T16:52+0400
2023-04-12T16:52+0400
2023-04-12T16:52+0400
հայաստան
թուրքիա
մարիա զախարովա
ռուսաստան
դիվանագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52055293_0:0:1600:901_1920x0_80_0_0_085e9065bcb4f5258b7beb0f9bc7535d.jpg
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների «հալոցքը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։Նա նշել է, որ ձեռնպահ կմնա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև զրույցի մանրամասները բացահայտելուց, քանի որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս շարունակվում է:Թուրքիայում ՀՀ դեսպանատուն բացելու հարց օրակարգում չկա. ՉավուշօղլուՌուսաստանը, Զախարովայի խոսքով, աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը, որը մեկնարկել էր Մոսկվայի մասնակցությամբ, 2022 թվականի հունվարին։Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է, որ գործընթացը թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի տեխնիկական հագեցվածության ուղղությամբ՝ այս տարվա ամռանն այն գործարկելու նպատակով:Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. ՌուբինյանԹուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից (Անկարայի նախաձեռնությամբ): Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի կողմից ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սուր արձագանքի հետ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52055293_146:0:1567:1066_1920x0_80_0_0_926bd88d37fe07cff7f42802baa09a37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, մարիա զախարովա, ռուսաստան, դիվանագետ
հայաստան, թուրքիա, մարիա զախարովա, ռուսաստան, դիվանագետ
Հայաստանի և Թուրքիայի միջև «հալոցքը» կօգնի տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը։
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների «հալոցքը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ ձեռնպահ կմնա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև զրույցի մանրամասները բացահայտելուց, քանի որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս շարունակվում է:
Ռուսաստանը, Զախարովայի խոսքով, աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը, որը մեկնարկել էր Մոսկվայի մասնակցությամբ, 2022 թվականի հունվարին։
«Մենք համոզված ենք, որ այդպիսի «հալոցքը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրադրության առողջացմանը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է, որ գործընթացը թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի տեխնիկական հագեցվածության ուղղությամբ՝ այս տարվա ամռանն այն գործարկելու նպատակով:
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից (Անկարայի նախաձեռնությամբ): Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի կողմից ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սուր արձագանքի հետ: