https://arm.sputniknews.ru/20230412/gnacinq-62-tari-araj-juri-gagariny-mardkutjan-hamar-tshanaparh-hartec-depi-tiezerq-58063254.html
«Գնացինք»․ 62 տարի առաջ Յուրի Գագարինը մարդկության համար ճանապարհ հարթեց դեպի տիեզերք
«Գնացինք»․ 62 տարի առաջ Յուրի Գագարինը մարդկության համար ճանապարհ հարթեց դեպի տիեզերք
Sputnik Արմենիա
1961-ի ապրիլի 12-ին խորհրդայինտիեզերագնացության հաղթանակը միշտ կապվել է Յուրի Գագարինի անվան հետ։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T19:17+0400
2023-04-12T19:17+0400
2023-04-12T19:17+0400
յուրի գագարին
տիեզերք
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58059537_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2af1fc57dd74b7f2368bb8374da65db3.jpg
Կորոլյովը, Բարմինը, Գլուշկոն, Միշինը, Ռաուշենբախը, Չերտոկը, Քեմուրջյանը՝ երկրի վրա տիեզերական հաղթանակի ստեղծողները, հազիվ թե նախանձեին մեկ մարդու փառքին, և նրան բաժին հասած պարգևներին։ Դա հենց այն հաղթանակն էր, որը բոլորի համար մեկն էր:Տիեզերքը նվաճած հայ գիտնականը, կամ ինչպես Գուրզադյանը ստեղծեց տիեզերական աստղագիտությունըԱյսպիսով, 1961-ի ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում` Ղազախստանի Տուրա-Տամի թիվ 5 հետազոտական փորձարանի թիվ 1 հարթակից, տեղական ժամանակով ժամը 14:07-ին, Մոսկվայի ժամանակով` 09:07-ին, «Վոստոկ-3Ա» արբանյակային տիեզերանավն արձակվեց կրող հրթիռի վրա․ դրա մեջ մարդ կար: ԽՍՀՄ քաղաքացի, ռազմական օդաչու Յուրի Ալեքսեևիչ Գագարինը դարձավ առաջին մարդը, որը տիեզերքից տեսավ իր մոլորակը, ամբողջական պտույտ կատարեց երկրի շուրջ և թռիչքից 108 րոպե անց վայրէջք կատարեց Սարատովի մարզի Էնգելս քաղաքի շրջանում:Մի անգամ տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը, հերթական անգամ պատասխանելով Գագարինի սխրանքի մասին հարցին, այսպես է ասել․ տասհարկանի տուն տեսե՞լ եք։ Պատկերացրեք, որ այն ամբողջությամբ լցված է վառելիքով։ Եվ տանիքի վրա Գագարինը նստում է երկաթե գնդի մեջ: ... Եվ այն բանից հետո, երբ Գագարինին, որը Խորհրդային միության հերոսի աստղ ուներ կրծքին, Մոսկվան ծափահարեց, նա շրջեց ամբողջ մոլորակով, որը միայն ինքն էր մինչ այդ ամբողջությամբ տեսել: Գագարինը դարձավ տիեզերական մասշտաբի խորհրդային հաղթանակի անձնավորումը, ԽՍՀՄ այցեքարտը, և ոչ միայն:«Խորհրդային մարդը վերադարձավ Երկիր». Յուրի Գագարինի թռիչքի միջազգային արձագանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58059537_119:0:1559:1080_1920x0_80_0_0_c32405752583c87d5333f02a0f60249c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի գագարին, տիեզերք, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
յուրի գագարին, տիեզերք, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
«Գնացինք»․ 62 տարի առաջ Յուրի Գագարինը մարդկության համար ճանապարհ հարթեց դեպի տիեզերք
1961-ի ապրիլի 12-ին խորհրդայինտիեզերագնացության հաղթանակը միշտ կապվել է Յուրի Գագարինի անվան հետ։
Կորոլյովը, Բարմինը, Գլուշկոն, Միշինը, Ռաուշենբախը, Չերտոկը, Քեմուրջյանը՝ երկրի վրա տիեզերական հաղթանակի ստեղծողները, հազիվ թե նախանձեին մեկ մարդու փառքին, և նրան բաժին հասած պարգևներին։ Դա հենց այն հաղթանակն էր, որը բոլորի համար մեկն էր:
Այսպիսով, 1961-ի ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում` Ղազախստանի Տուրա-Տամի թիվ 5 հետազոտական փորձարանի թիվ 1 հարթակից, տեղական ժամանակով ժամը 14:07-ին, Մոսկվայի ժամանակով` 09:07-ին, «Վոստոկ-3Ա» արբանյակային տիեզերանավն արձակվեց կրող հրթիռի վրա․ դրա մեջ մարդ կար: ԽՍՀՄ քաղաքացի, ռազմական օդաչու Յուրի Ալեքսեևիչ Գագարինը դարձավ առաջին մարդը, որը տիեզերքից տեսավ իր մոլորակը, ամբողջական պտույտ կատարեց երկրի շուրջ և թռիչքից 108 րոպե անց վայրէջք կատարեց Սարատովի մարզի Էնգելս քաղաքի շրջանում:
Մի անգամ տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը, հերթական անգամ պատասխանելով Գագարինի սխրանքի մասին հարցին, այսպես է ասել․ տասհարկանի տուն տեսե՞լ եք։ Պատկերացրեք, որ այն ամբողջությամբ լցված է վառելիքով։ Եվ տանիքի վրա Գագարինը նստում է երկաթե գնդի մեջ:
«Յուրա՛, դու անպայման կվերադառնաս, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»։
... Եվ այն բանից հետո, երբ Գագարինին, որը Խորհրդային միության հերոսի աստղ ուներ կրծքին, Մոսկվան ծափահարեց, նա շրջեց ամբողջ մոլորակով, որը միայն ինքն էր մինչ այդ ամբողջությամբ տեսել: Գագարինը դարձավ տիեզերական մասշտաբի խորհրդային հաղթանակի անձնավորումը, ԽՍՀՄ այցեքարտը, և ոչ միայն: