https://arm.sputniknews.ru/20230412/fransiaji-agn-n-tegh-gjughi-mvotakajqum-teghi-unecatsi-masin-hajtararutjun-e-taratsel-58077524.html
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի մասին հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի մասին հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Ֆրանսիան հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T23:56+0400
2023-04-12T23:56+0400
2023-04-13T00:08+0400
ֆրանսիա
տեղ
սյունիք
ադրբեջան
հայաստան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/18/10631832_0:84:1601:984_1920x0_80_0_0_4209d7b92f81fe2ae3c2cdaeb5a8ff9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Ֆրանսիայի արտգործնախարարությունը Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել։Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ-ի՝ սահմանի հայկական կողմում տեղակայված առաքելության գործողություններին, որում իր ներդրումն ունի։ Նշվում է, որ առաքելությունն առաջնային դեր ունի լարվածության նվազեցմանը նպաստելու գործում։ Ֆրանսիան Եվրոպական միության հետ շարունակելու է հրադադարի պահպանման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու բանակցությունների շարունակման ուղղությամբ աշխատանքը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
ֆրանսիա
տեղ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1063/18/10631832_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6c1fa1f75848a0cadb79f828b7863d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, տեղ, սյունիք, ադրբեջան, հայաստան
ֆրանսիա, տեղ, սյունիք, ադրբեջան, հայաստան
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի մասին հայտարարություն է տարածել
23:56 12.04.2023 (Թարմացված է: 00:08 13.04.2023) Ֆրանսիան հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Ֆրանսիայի արտգործնախարարությունը Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել։
«Սա հիշեցնում է, որ սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով։ Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմում զբաղեցրած դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը կարևոր նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածրջանում տևական խաղաղության հիմքը պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում։
Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ-ի՝ սահմանի հայկական կողմում տեղակայված առաքելության գործողություններին, որում իր ներդրումն ունի։ Նշվում է, որ առաքելությունն առաջնային դեր ունի լարվածության նվազեցմանը նպաստելու գործում։ Ֆրանսիան Եվրոպական միության հետ շարունակելու է հրադադարի պահպանման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու բանակցությունների շարունակման ուղղությամբ աշխատանքը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում,
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: