https://arm.sputniknews.ru/20230412/erevann-u-baqun-yndunel-en-arajarky-zakharvovan-rd-um-banakcutjun-anckacnelu-masin-58046598.html
Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը. Զախարովան՝ ՌԴ-ում բանակցություն անցկացնելու մասին
Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը. Զախարովան՝ ՌԴ-ում բանակցություն անցկացնելու մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T15:17+0400
2023-04-12T15:17+0400
2023-04-12T15:33+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
մարիա զախարովա
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58052260_0:0:1600:901_1920x0_80_0_0_a254aec4f7a84cf96eeee3f3dc8c5184.jpg
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։Մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ներկայացրել, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի շուտով:Հայաստանն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին. Արարատ Միրզոյանը փակագծեր է բացել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58052260_211:0:1412:901_1920x0_80_0_0_3f5bfd2023c2dc3acfac9c7f010bedc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, մարիա զախարովա, բանակցություն, видео
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, մարիա զախարովա, բանակցություն, видео
Երևանն ու Բաքուն ընդունել են առաջարկը. Զախարովան՝ ՌԴ-ում բանակցություն անցկացնելու մասին
15:17 12.04.2023 (Թարմացված է: 15:33 12.04.2023) Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ամսաթվի մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես կհամաձայնեցվի և երբ կկարողանանք հրապարակել այդ տեղեկությունը»,- ասել Է Զախարովան։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը
հայտնեց, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ներկայացրել, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի շուտով: