00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը միջազգային երաշխիքի կարիք կունենա. ԱԳՆ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ–ի շենքը
ՀՀ ԱԳՆ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Բաժանորդագրվել
Արարատ միրզոյանը նշեց` Ադրբեջանի ագրեսիվ քայլերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարիքը կա։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստեղծվող մեխանիզմը պետք է լինի միջազգային, տեսանելի։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ամբողջ կարգավորումը, որը քննարկվում է, և, հուսամ, կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ի վերջո ունենալու է միջազգային երաշխիքների կարիք է ունենալու։ Անհրաժեշտ են լինելու միջազգային շատ կոնկրետ, գործուն մեխանիզմներ` վեճերի լուծման, մեկնաբանությունների մեխանիզմներ։ Կարծում եմ, որ նույնիսկ կարգավորումների փոխհամաձայնեցման դեպքում միջազգային ներկայության անհրաժեշտություն է լինելու»,– ասաց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին գետնի վրա Ադրբեջանի ագրեսիվ քայլերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարիքը կա։ Սա, ըստ ԱԳ նախարարի, Ադրբեջանի հռետորաբանության ուղիղ հետևանքն է։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
2023–ի մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ներկայացրել, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի շուտով:
Հայաստանն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին. Արարատ Միրզոյանը փակագծեր է բացել
Լրահոս
0