https://arm.sputniknews.ru/20230412/erevaneraskh-tshanaparhin-avtvomeqena-e-ajrvel-varvordy-hvospitalacvel-e-58049389.html
Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
Sputnik Արմենիա
Ավտոմեքենայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 14։00-ին, 5 րոպե հետո մարվել է։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T15:54+0400
2023-04-12T15:54+0400
2023-04-12T15:54+0400
ավտովթար
հրդեհ
երասխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58047351_0:0:1280:721_1920x0_80_0_0_74689d63ee08b319f46395f9b36d408c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ–ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով բռնկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է»,– ասված է հաղորդագրությունում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը. վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58047351_4:0:1280:957_1920x0_80_0_0_0f5c42346a85df0f64b9b0d5ee957ce9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, հրդեհ, երասխ
Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
Ավտոմեքենայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 14։00-ին, 5 րոպե հետո մարվել է։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևան–Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ–ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով բռնկվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 12-ին, ժամը 13:49-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Կ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը. վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: