00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ նախագահը Բաքվին և Երևանին կոչ է անում ուղիղ շփումներ հաստատել

© AP Photo / Michal DyjukԲույար Օսմանի
Բույար Օսմանի - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2023
Բույար Օսմանի
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ նախագահի խոսքով` կողմերը պետք է մեխանիզմներ օգտագործեն խաղաղություն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու համար շարունակեն ուղիղ շփումները։
«Տեղեկացել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը։Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն հաստատվի»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում։
Նրա խոսքով՝ խաղաղությունը կարևոր է երկու կողմի համար։ Օսմանին Երեւանին ու Բաքվին կոչ է արել մեխանիզմներ օգտագործել՝ խաղաղություն ապահովելու համար։
«Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», - ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Բաքվի և Երևանի միջև անմիջական շփումները դադարեցվել են։ Բայրամովը պնդել է, որ միջազգային միջնորդներն իբր փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0