https://arm.sputniknews.ru/20230412/asum-en-hima-hrazharakan-tveq-nikvol-pashinjany-krkin-khvosec-5-rd-sharasjan-masin-58056673.html
«Ասում են` հիմա հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց «5-րդ շարասյան» մասին
«Ասում են` հիմա հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց «5-րդ շարասյան» մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վրդովվեց, որ ընդդիմադիր որոշ օղակներ պահանջում են իշխանության հրաժարականը, այն էլ այն դեպքում, երբ ՀՀ զինված ուժերի վրա հարձակում է տեղի ունենում։ 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T17:23+0400
2023-04-12T17:23+0400
2023-04-12T17:27+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հրաժարական
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273796_0:0:1600:901_1920x0_80_0_0_07f84d041f8bf5d70a6ac5858513be75.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Արցախյան 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը Լեռնային Ղարաբաղը չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե կան անձինք, որոնք պնդում են, որ Եռաբլուրի տարածքում փորվող փոսերը ծառերի համար չեն, այլ նոր զոհերի։Նա ընդգծեց, որ դա պետական անվտանգության խնդիր է, և պետք է մտածել, թե ինչպես է հնարավոր այն լուծել` առանց ժողովրդավարությանը վնասելու։Հիշեցնենք` Փաշինյանն «5-րդ շարասյան» մասին խոսել էր նաև մարտի 14-ին։ Նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»:Գուցե այլ երկրի գործակալներ են. Փաշինյանը` բարձրաստիճան որոշ զինվորականների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/04/49273796_176:0:1596:1065_1920x0_80_0_0_90fdd15727b39ba03caf7f026925ccb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հրաժարական, ընդդիմություն
հայաստան, նիկոլ փաշինյան, հրաժարական, ընդդիմություն
«Ասում են` հիմա հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց «5-րդ շարասյան» մասին
17:23 12.04.2023 (Թարմացված է: 17:27 12.04.2023) ՀՀ վարչապետը վրդովվեց, որ ընդդիմադիր որոշ օղակներ պահանջում են իշխանության հրաժարականը, այն էլ այն դեպքում, երբ ՀՀ զինված ուժերի վրա հարձակում է տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Արցախյան 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը Լեռնային Ղարաբաղը չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե կան անձինք, որոնք պնդում են, որ Եռաբլուրի տարածքում փորվող փոսերը ծառերի համար չեն, այլ նոր զոհերի։
«Հարձակում է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի վրա, բայց մարդիկ կան, որ ասում են, թե իշխանությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Գոնե ասեն, թող այս դեպքերն անցնեն, հետո։ Բայց չէ, ասում են` հիմա հրաժարական տվեք։ Սա 5-րդ շարասյան գործելակերպ է։ Մեր հատուկ ծառայությունները պետք է այս ամենին ուշադրություն դարձնեն։ Այնպես չէ, որ գործակալներին բացահայտելիս անմիջապես հրապարակում են, որովհետև հազար ու մի զուգահեռ պրոցեսներ կան, սակայն նրանք պետք է օպերատիվ հսկողության ներքո լինեն, պետությունն էլ պետք է մեխանիզմներ գտնի նրանցից պաշտպանվելու համար»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դա պետական անվտանգության խնդիր է, և պետք է մտածել, թե ինչպես է հնարավոր այն լուծել` առանց ժողովրդավարությանը վնասելու։
Հիշեցնենք` Փաշինյանն «5-րդ շարասյան» մասին խոսել էր նաև մարտի 14-ին։ Նա
հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»: